Ապրիլի 24-ով ոչինչ չի վերջանում. Վ. Սարգսյան
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նիվիրված ապրիլի 22-24-ի միջոցառումները ընդամենը գագաթակետն են ամբողջ ծրագրի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը՝ ամփոփելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստը:
«Սակայն ապրիլի 24-ով ոչինչ չի վերջանում, մինչև տարեվերջ օրերով և անցկացման վայրերով ֆիքսված են բոլոր միջոցառումները»,-նշեց Վ. Սարգսյանը՝ շեշտելով, որ 100-րդ տարելիցը առիթ է համախմբման և ոչ թե որևէ բանի ավարտի:
Նա տեղեկացրեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նախօրեին հնչեցված հռչակագրիը թարգմանվել է վեց լեզուներով, նաև արևմտահայերեն, որպեսզի բոլոր շահառուներին առավել հասանելի լինի:
Անդրադառնալով առաջիկայում սպասվելիք միջոցառումներին, նա հայտնեց, որ առաջին խոշոր միջոցառումը մարտի 18-20-ին կայանալիք միջազգային մեդիա ֆորումն է, որը կոչվելու «Արարատի ստորոտին»:
«Այսօր մենք աշխատում ենք տարածաշրջանային հանձնախմբերի հետ, որպեսզի այդ մեդիաֆորումին ներկա լինեն տարբեր միջազգային, տարածաշրջանային ազդեցիկ լրատվամիջոցներ»,-նշեց Վ. Սարգսյանը:
Նա նաև հայտնեց, որ ապրիլին 22-23-ին կկայանա «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային գլոբալ հասարակական, քաղաքական ֆորումը, որը հարթակ կդառնա նաև ցեղասպանություն հանցագործության մասին խոսելու:
Անդրադառնոլով ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահայտ «System of a down» ռոք խմբի համերգին՝ Վ. Սարգսյանն ասաց. «Կազմկոմիտեն որոշեց, որ շատ ճիշտ կլինի, եթե 100-րդ տարելիցի օրը այս պահանջը մշակույթի ոլորտում հնչեցնեն հենց իրենք` որպես միասնականության և պահանջատիրության առաջամարտիկների երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ»:
Ապրիլի 23-ի երեկոյան, ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ տեղի կունենա ավանդական դարձած ջահերով երթը:
«Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում կանցկացվի ոգեկոչման հիմնական արարողությունը արտասահմանյան ներկայացուցչությունների մասնակցությամբ, նախատեսվում են ելույթներ, ժամանած պատվիրակությունների խոսքը: Երեկոյան կկանայա դասական երաժշտության մեծ համերգ, որում հանդես կգան բոլոր այն երկրներից, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը կամ քայլեր են կատարել այդ ուղղությամբ»,-ավելացրեց Վիգեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստը, որը նախագահում էր հանձնաժովողի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ծիծեռնակաբերդի բարձունքում ընթերցվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը:
Նախորդող հրապարակում՝
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հրապարակվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը
Սերժ Սարգսյան. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ՄԻԵԴ ընդդատության խնդիր չէ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան