Հասարակություն 16:19 31/01/2015

«Նրա գլուխը միշտ բարձր էր և այդ ռեժիմի օրոք էլ կարողանում էր ազգի խնդիրներն առաջ տանել». Էմիլ Սամսոնիչին հիշելով

«Ժամանակին այս շքամուտքի մոտ բազմաթիվ անգամներ դիմավորել եմ Էմիլ Սամսոնիչին, բայց երբևէ չէի մտածի, որ որպես նախարար` ինձ պատիվ կընձեռվի այսօր իմ հարգանքի տուրքը մատուցել մեծանուն ուսուցչին: Մենք շատ ենք սիրել մեր ուսուցչին և համոզված եմ, որ այսօրվա միջոցառումը, որը տեղի կունենա բժշկական համալսարանում, մեկ անգամ ևս կընդգծի այն բոլոր ձեռքբերումները, նվաճումները, որը մեծանուն գիտնականը թողեց իրենից հետո որպես ժառանգություն»,-այսօր Երևանում`Մոսկովյան 31 հասցեում ականավոր բժիշկ-գիտնական, առողջապահության հմուտ կազմակերպիչ, պետական և հասարակական գործիչ, ՀՀ առողջապահության նախկին նախարար (1975-1989թթ.), Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության հիմնադիր, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացման արարողության ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նշենք, հուշատախտակի հեղինակը Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է:

Բացման հանդիսավոր արարողությանը բացի  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից, ներկա էին` ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, առողջապահության նախարարության պաշտոնյաներ, հայտնի բժիշկներ, Է.Գաբրիելյանի դուստրը, թոռնիկները, մտերիմներն ու հարազատները: Նշենք, որ հուշատախտակը բացեցին ակադեմիկոսի թոռն ու ծոռը:

Արմեն Մուրադյանի խոսքերով` Էմիլ Գաբրիելյանը միջազգային համբավ ունեցող գիտնական էր: Նրա դերը մեծ է առողջապահության ոլորտում, հատկապես 70-ականներին, երբ ղեկավարում էր առողջապահության նախարարությունը:

«Անգնահատելի է նրա ավանդը առողջապահության ոլորտում, բժշկագիտության մեջ, և պատահական չէ, որ այստեղ են ոչ միայն Է.Գաբրիելյանի գործընկերներն ու աշակերտները, այլև հասարակ քաղաքացիներ, ովքեր իրենց պարտքն են համարել ներկա գտնվել մեծանուն գիտնականի հուշատախտակի բացմանը: Համոզված եմ, ոչ միայն նրա հարազատները, աշակերտները, այլև յուրաքանչյուր երևանցի, ով այս հուշատախտակը տեսնի` կհիշի այդ վառ անհատականությանը»,- ասաց նախարարը:

Էմիլ Գաբրիելյանի վաստակի և կատարած մեծ աշխատանքի մասին խոսեց Արա Բաբլոյանը` նշելով, որ նա ոչ միայն իր ընտանիքին էր, այլև բոլորինը:

«Է. Գաբրիելյանը հետաքրքիր կերպար էր, նա գլուխը միշտ բարձր էր պահում նույնիսկ այն տարիներին, երբ պետք է գլուխդ թեքած պահեիր, որպեսզի հասկանային` դու խոնարհվում ես մեծերի առջև: Մինչդեռ նրա գլուխը միշտ բարձր էր և այդ ռեժիմի օրոք էլ կարողանում էր ազգի խնդիրներն առաջ տանել, ստեղծել այն ամենը, ինչն այսօր մեզ է փոխանցվել որպես ժառանգություն: Է.Սամսոնիչը կարողանում էր այնպիսի խնդիրների լուծումներ տալ, որոնք այդ ժամանակահատվածի համեմատ բավականին բարդ էին: Միայն տարիներ անց հասկացանք այդ ամենը` գիտակցելով, որ ամեն մարդ չէր կարող այդ դժվարին խնդիրներն իրականություն դարձնել»:

Անվանի ուռուցքաբան Հայրապետ Գալստյանի խոսքերով` ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը մեծ վաստակ ունի Հայաստանի առողջապահության և բժշկագիտության զարգացման գործում:

«Լինելով մեծ գիտնական, նա միաժամանակ աչքի էր ընկնում կազմակերպչական մեծ ջիղով, մարդկանց նկատմամբ ունեցած իր ուշադիր վերաբերմունքով ու ջերմությամբ: Սակայն դա չի նշանակում, որ ինքը սկզբունքային չէր. հետևողական էր և ուներ սկզբունքային մոտեցում բոլոր հարցերի լուծման ժամանակ, և միշտ էլ աչքի է ընկել իր այդ հատկանիշներով: Մենք բոլորս մեծ ջերմությամբ ենք հիշում Էմիլ Գաբրիելյանին և իրեն համարում ենք առողջապահության և բժշկագիտության երախտավորներից մեկը: Նրա անունը մշտապես պետք է օրինակ ծառայի բոլորի համար»,- ասաց Հայրապետ Գալստյանը:

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ Է. Գաբրիելյանը հայտնի էր որպես պետական, հասարակական գործիչ ոչ միայն Հայաստանում, այլ նաև նախկին Խորհրդային Միության երկրներում: Ռ.Մարտիրոսյանը հիշելով ակադեմիկոսի նախարար լինելու տարիները` ասաց, որ նա նախարարությունը ղեկավարում էր մեր երկրի համար դժվարին ժամանակներում, սակայն Է. Գաբրիելյան նախարարի կազմակերպական ունակությունները փայլուն դրսևորվեցին հենց այդ տարիներին, մասնավորապես, 1988թ.-ի աղետալի երկրաշարժի օրերին:

«Նա այդ գործը փայլուն կատարեց և դրա համար էլ հայ ժողովուրդը նրան հիշում և գնահատում է որպես առողջապահության ոլորտի հիանալի կազմակերպիչ: Պետք է անդրադառնալ նաև նրա կյանքի վերջին շրջանին, երբ աշխատում էր գիտության ասպարեզում: Է.Գաբրիելյանը այստեղ ևս մեծ ներդրում ունի: Ղեկավարելով ակադեմիայի բնական գիտությունների բաժանմունքը և տիրապետելով ժամանակակից գիտության զարգացման ավանդույթներին, Է.Գաբրիելյանը մտահոգված էր, որպեսզի մեր գիտնականների նվաճումներն անպայման ներկայացվեն միջազգային գիտական հանրությանը: Նրա շնորհիվ ակադեմիայում հիմնվեց էլեկտրոնային պարբերական, որը շատ արագ և օպերատիվ համաշխարհային գիտական հանրությանն է ներկայացնում մեր գիտնականների աշխատանքը: Այս ամենը խոսում է այն մասին, որ մենք գործ ենք ունեցել մեծ հայրենասերի հետ, որի ծառայությունները հսկայական են թե առողջապահության, թե գիտության ասպարեզում»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:

Ակադիմկոսի դուստրը, ԱՄՆ-ում հայտնի ակնաբույժ, վիրաբույժ Կարինե Գաբրիելյանը հիշելով հորը` ասաց, որ նա իրեն սովերեցրել է աշխատասիրություն, ազնվություն, դժվարություններին դիմանալ, սովորեցրել է միշտ ձգտել պրոգրեսին: «Նրա այդ դասերի շնորհիվ է, որ կարողացել եմ դիմակայել կյանքի տարբեր դժվարություններին: Դրա համար նրան շատ շնորհակալ եմ»,- նշեց Կարինե Գաբրիելյանը:

Գրականագետ Ավիկ Իսահակյանն էլ Էմիլ Գաբրիելյանին հիշեց որպես լավ հարևանի: Նրանք նույն շենքում ապրել են 38 տարի:
«Պետք է ասեմ, թե որպես մեծ բժիշկ, թե որպես պետական գործիչ, թե որպես սովորական երևանցի հարևան, թեև ծագումով Մեղրիից է, անփոխարինելի, եզակի անձնավորությունն էր: Չի եղել մեր շենքում մի դեպք, երբ որևէ մեկը բժշկի օգնության կարիք է զգացել և Էմիլ Սամսոնիչը չի օգնել: Դա բառառված էր, հատկապես երեխաների հանդեպ շատ ուշադիր էր: Դրա համար մեր շենքում շատ էին սիրում և հարգում Էմիլ Սամսոնիչին: Նա մեծ հեղինակություն ուներ նաև Սփյուռքում, նրա բոլոր ծրագրերը Սփյուռքում գործում էին: Բացի այդ, նա հայտնի գիտնական էր և մեծ դեր խաղաց գիտությունների ակադեմիայում, մեծ հեղինակություն էր վայելում ամենուր: Այնպես որ, այս հուշատախտակի բացումը առողջապահության նախարարության կողմից շատ ճիշտ, իմաստուն քայլ է, քանի որ նա այն մարդկանցից է, որն իրապես իր ներկայությամբ գեղեցկացնում էր Երևանը և հուշատախտակը երկարատև ժամանակ կվկայի, որ այս շենքում ապրել է մի հիանալի հայրենասեր մարդ, որի անունն է Էմիլ Գաբրիելյան»,- ասաց Ավիկ Իսահակյանը:

Նշենք, որ մինչ հուշատախտակի բացումը, վաղ առավոտյան անվանի գիտնականի շիրիմին` Երևանի քաղաքային պանթեոն էին այցելել գործընկերները, առողջապահության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ընկերներն ու հարազատները: Իսկ հուշաքարի բացման արարողությանը հաջորդեց հանդիսավոր միջոցառում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Էմիլ Գաբրիելյանի կյանքի և գործունեության մասին պատմող «Կյանքն, ինչպես մի ցոլք...» փաստագրական ֆիլմը, որը ՀՀ առողջապահության նախարարության «Կոչումով բժիշկ» նախագծի հատուկ թողարկումն է: Ֆիլմում անվանի գիտնականին գործընկերներն ու ընկերները, ընտանիքի անդամները ներկայացնում են գիտնականի, մանկավարժի, առողջապահության կազմակերպչի, ավագ գործընկերոջ, հոգատար հոր, պապի կերապարներում:

Ակադեմիկոսի հիշատակին նվիրված միջոցառումները նախաձեռնել է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Հիշեցնենք, որ 1971-1975 թթ.-ին Է.Գաբրիելյանը եղել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի ռեկտոր, իսկ 1975թ.-ին նշանակվել է Հայաստանի առողջապահության նախարար: Շուրջ 15 տարի Էլմիլ Գաբրիելյանը ղեկավարել է ՀՀ առողջապահության նախարարությունը, և այդ տարիներին Հայաստանում բացվել են բազմաթիվ հիվանդանոցային համալիրներ, կենտրոններ, կլինիկական ինստիտուտներ և լաբորատորիաներ, որոնցից ՀՀ ախտորոշիչ կենտրոնն առաջինն էր ԽՍՀՄ-ում:

Նա պատրաստել է մեծ թվով որակյալ մասնագետներ, որոնք այժմ աշխատում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում, ԱՄՆ-ում, Դանիայում և այլուր: Գաբրիելյանը հեղինակ է 420-ից ավելի գիտական հրատարակությունների, այդ թվում 17 գրքի (մենագրություններ և դասագրքեր), ունի 10 հեղինակային վկայագիր:

Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ 2015 թվականի հունվարից ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը կրում է հիմնադրի` ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անունը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:40
Ջրային պարեկներն 241 կգ սիգ են հայտնաբերել
Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհի 14-րդ կմ-ին հունվարի 15-ին, ժամը 23.20-ին, Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հայաստանցի դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձել են 2 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալներով
Հունվարի 13-17-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացել է Ժաուտիկովյան միջազգային 21-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 15 երկրի 90 թիմ (շուրջ 700...
Աղբյուր` Panorama.am
11:12
Երբ հանձնեցիք Քելբաջարն ու Լաչինը, Ալիևը հայտարարեց՝ նախորդ բանակցային տրամաբանության մեջ դրանք հավերժ մնալու էին հայկական. Հայկ Մամիջանյան
«Ձեզ մոտ ամեն ինչ ստացվում է, բայց բացի ձեզանից որևէ մեկի վրա բարդել Արցախի հանձնումը, անհնար է ստացվի։ Փողոցում հարցնենք՝ ով է հանձնել...
Աղբյուր` Panorama.am
11:03
Դուք առաջադրում եք մի մարդու, որը հասարակական ներազգային ատելության ահավոր մի օրինակ է. Գեղամ Մանուկյանը՝ Սիրունյանի մասին
«Մինչև հարցի քվեարկությունն ես առնվազը ՔՊ խմբակցության պատգամավորներին կոչ կանեմ ծանոթանալ բարեվարքության այն եզրակացությանը, որը տվել է...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազը ազատման դիմում է գրել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսներիկ դեմ հարուցված քրեական գործով  որպես հանրային մեղադրող հանդես եկոց Պետրոս Պետրոսյանն...
Աղբյուր` Panorama.am
10:45
Աննա Մկրտչյանը Հայաստանի և Արցախի միասնական քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության պատին
«Այս մետաղի ջարդոնից, կեղծիքից ջնջել են ոչ միայն Ակնան, այլև  մեր հայրենիքի ուղիղ կեսը։ Հիմա էլ եկել հայրենավաճառության գլխին նստել...
Աղբյուր` Panorama.am
10:37
Մեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ բարերար
2024թ. օգոստոսի 26-ից գործարկվել է Barerar.am կայքը և հավելվածը, որը հնարավորություն է տալիս առանց որևէ միջնորդի կամ միջնորդության, ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ամեն օրս օրհնություն է ու շնորհ. Անի Քոչար
Լրագրող, բլոգեր, մոդել Անի Քոչարն այսօր նշում է ծնդյան տարեդարձը։ Ինսթագրամի իր էջում նա լուսանկարներ  է հրապարակել ու գրել. «մեն...
Աղբյուր` Panorama.am
10:31
ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
Ազգային ժողովի հերթական նստաշրջանը մեկնարկեց ՀՀ օրհներգով՝ երգչախմբի կատարմամբ։ Օրհներգը հնչեց փոփոխված տարբերակով։ Այնուհետև ԱԺ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռուսաստանցիները սկսել են Վրաստանում ավելի շատ անշարժ գույք գնել
2024 թվականին արտասահմանում անշարժ գույք ձեռք բերելու ռուսաստանցիների պահանջարկը նախորդ տարվա համեմատ նվազել է 6%-ով, իսկ Թայլանդը դարձել է...
Աղբյուր` Panorama.am
09:56
Սուրեն Սարգսյան. Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է
«Թրամփի այսօրվա երդմնակալության ելույթը նախանշելու է իր ներքին և արտաքին քաղաքական անելիքներն ու մոտեցումները»
Աղբյուր` Panorama.am
09:50
Սա խելագարություն չէ, այլ նույնիսկ` ավելին. Հրատապ գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին. Թ. Թովմասյան
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել իր միջազգային գործընկերներին և մի շարք միջազգային կազմակերպությունների:...
Աղբյուր` Panorama.am
09:48
Անհրաժեշտ է դասեր քաղել մեր ոչ հեռու անցյալից. Հակոբ Հակոբյան
«Մենք կարիք ունենք իրատեսական և ադեկվատ գործողությունների ճանապարհային քարտեզի»:
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս հայհոյանքների հեղինակին ՔՊ-ն առաջադրում է ԲԴԽ անդամ
Ազգային ժողովի խորհրդի նիստում հաստատվել է ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի և հունվարի 20-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Հունվարի 20-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 20-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.38  դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
ՀԱԿ. Անընդունելի է Մինսկի Խմբի համանախագահողների ու Հայաստանի իշխանությունների անգործությունն ու անտարբերությունը գերեվարված Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ
Արցախի Հանրապետության ղեկավարների նկատմամբ Ադրբեջանում սկսված «դատավարությունների» վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է....
Աղբյուր` Panorama.am
08:50
Մահացել է Պապիկյանի պապիկը
Մահացել է պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի պապիկը՝ Սուրեն Շամիրի Պապիկյանը։ Այս տարի կլրանար նրա 100-ամյակը:...
Աղբյուր` Panorama.am
08:34
Հանրապետության ճանապարհներին ձյուն է, բուք ու մերկասառույց
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am
08:27
Հունվարի 20-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:24
Խոշոր վթար Վեդի-Երևան ավտոճանապարհին
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն hունվարի 20-ին, ժամը 04:57-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղում տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
23:06
Մենք ասում ենք ամենահին քրիստոնեական պետությունն ենք, Հայաստանում ասում են՝ մենք ենք ամենահինը. Զուրաբիշվիլի
Վաղը Վրաստանը կարող է կամ մեծ հաջողություն դառնալ Ամերիկայի համար, կամ մեծ խնդիր կովկասյան տարածաշրջանում։ Այդ մասին ասել է Վրաստանի հինգերորդ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ստամբուլում հարգել են Հրանտ Դինքի հիշատակը
Ստամբուլահայ Երգչուհի Սիբիլը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ և լուսանկարներ է տարածել այսօր Ստամբուլի «Ակոս» թերքի խմբագրատան դիմաց...
Աղբյուր` Panorama.am
19:57
Թուրքիայի հատուկ ծառայությունների ինքնաթիռով են արտահանձնվածներին Երևանից տեղափոխել
Թուրքական ԶԼՄ-ները կադրեր են հրապարակել Թուրքիայում հետախուզվող հանցավոր խմբավորման անդամներին Հայաստանից արտահանձնման մասին...
Աղբյուր` Panorama.am
19:40
Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան
Իրանը կզարգացնի Ռուսաստանի հետ համագործակցությունը ռազմական և անվտանգության ոլորտներում, որպեսզի «թշնամին չկարողանա հեշտությամբ ոչնչացնել...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հայաստանը երկու անձի արտահանձնել է Թուրքիային
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկատվություն է հայտնել կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձի Հայաստանից Թուրքիա արտահանձնման վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
17:27
Պարզվեց նախագահ Սարգսյանը դիտում էր եթերը ու հայտնեց, որ կգա հյուր «Իմնեմնիմի» podcast-ին. Վազգեն Սաղաթելյան
«Իմնեմնիմի» podcast-ի համահիմնադիր Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում  է «Երեկվա «Իմնեմնիմի»-ի...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արագածոտնի գյուղերից մեկից ընտանիքի 5 անդամ (3-ն անչափահաս) «թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց
Հունվարի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:58
Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել. Մայր Աթոռ
Մայր Աթոռից հայտնում են, որ Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել. «Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
15:55
Գազայում 19 պաղեստինցի է զոհվել Իսրայելի այսօրվա հարվածներց, որից հետո նոր միայն զինադադար հաստատվեց
Գազայի հատվածում ռազմական գործողությունները վերսկսած իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհվել է 19, վիրավորվել՝ 36 մարդ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}