Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդներին տրամադրվել է հանրային պաշտպան
Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործով տուժողների իրավահաջորդներ Եգոր Ադամյանը, Լուսինե Ավետիսյանը և Ռիտա Պետրոսյանը դիմել են Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ անվճար հիմունքներով իրավաբանական օգնություն տրամադրելու հարցով։ Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից:
Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալի հունվարի 30-ի որոշմամբ տուժողների իրավահաջորդներ Եգոր Ադամյանին, Լուսինե Ավետիսյանին և Ռիտա Պետրոսյանին տրամադրվել է հանրային պաշտպան։
Հաշվի առնելով փաստաբանների արձագանքները տուժողների իրավահաջորդներին պաշտպանելու հարցում, մյուս իրավահաջորդների շահերի պաշտպանությունը կկազմակերպվի կամավոր հիմունքներով ներգրավվող փաստաբանների միջոցով։
Վերոհիշյալ քրեական գործով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը ապահովելու է մեղադրյալի և տուժողների իրավահաջորդների հանրային պաշտպանների աշխատանքային անկախությունը և ազատությունը՝ շահերի բախումների հնարավորությունը բացառելու նպատակով։
Նախորդող հրապարակում՝
Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործով 5 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ