Ադրբեջանում ԻԻՀ դեսպան. Իրանը պատրաստ է Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցել
«Իրանը պատրաստ է Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցել»,-այդ մասին իրանական «ԱՐԱՆ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը:
Իրանի դեսպանը ադրբեջանական «Մոդերն.ազ» կայքին տված հարցազրույցում, անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ Իրանի համագործակցության հեռանկարին, մասնավորապես նշել է. «Իրանը անդամակցության համար ԵՏՄ-ից պաշտոնական հրավեր չի ստացել: Մենք տարածաշրջանի բոլոր երկրների հետ համագործակցում ենք, եթե Եվրասիական տնտեսական միությունը ցանկանում է Իրանի հետ մոտ հարաբերություններ ունենալ, ապա բնական է, որ մենք այդ հարցի շուրջ կմտածենք և մեր ազգային շահերի շրջանակներում կարող ենք համագործակցել այդ կառույցի հետ, եթե մի օր ԵՏՄ-ից անդամակցության հրավեր ստանանք, ապա կմտածենք այդ հարցի շուրջ և մեր դիրքորոշումը կհայտնենք»:
Թեմայի առնչությամբ իրանագետի մենաբանությունները՝
Իրանի ԱԳ նախարարի երևանյան այցի ուշագրավ ուղերձները
Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին. իրանագետի դիտարկումները