«Էյր Արմենիա»-ն մարտի վերջին կսկսի չվերթները. «Ժողովուրդ»
«Էյր Արմենիա» ավիաընկերությունը, որը մինչև անցած տարվա դեկտեմբերը միակ հայկական ուղևորափոխադրողն էր, հնարավոր է, այս տարվա մարտի վերջին վերսկսի չվերթներ իրականացնել: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնել է «Էյր Արմենիա» ընկերության մամուլի խոսնակ Սիրակ Համբարձումյանը:
«Հիշեցնենք, որ անցած տարի հոկտեմբերին, երբ նշված ընկերությունը դադարեց չվերթներ իրականացնել, ընկերության տնօրինությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ խոստանում էին անցած տարվա դեկտեմբերի վերջին վերսկսել չվերթները: Սակայն դեկտեմբերի վերջին «էյր Արմենիայի» տնօրեն և պաշտոնական սեփականատեր Արսեն Ավետիսյանը հայտարարեց ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը ռուսական «East Prospect Fund» ընկերությանը վաճառելու մասին: Ըստ այդմ, «Էյր Արմենիան» գործնականում դադարեց հայկական փոխադրող լինել, և ներկայումս Հայաստանը չունի կանոնավոր չվերթներ իրականացնող հայկական ընկերություն»-գրել է թերթը: