«Միջադեպի վերաբերյալ մանրամասները ճշտվում են». ԼՂՀ ոստիկանությունը Նախախորհրդարանի անդամների վրա հարձակման մասին
«Բերձորում անհայտ անձինք ծեծի են ենթարկվել մի խումբ մարդանց, որոնց մեջ է նաև Քերոփ Ղազարյանը, Մխիթար Ավետիսյանը, որոնց մեջ կային նաև ազատամարտիկներ, ովքեր պետք է դիմավորեին Երևանից-Արցախ ավտոերթով մեկնող մեքենաներին»,- այս մասին տեղեկացնում է Նախախորհրդարանը
Նախախորհրդարանից նաև հայտնում են, որ Բերձոր չհասած «ոստիկանական մեքենաներով անհայտ անձիք հարձակվել են ավտոերթի մասնակիցնեի վրա, ծեծի են ենթարկել, կոտրել բոլոր մեքենաները և դրոշները: Վիրավորվել է Նոյան Տապան-ի լրագրողը, նրան տեղափոխել են հիվանդանոց: Ժիրայր Սեֆիլյանը և երթի բոլոր մասնակիցները ստացել են մարմնական վնասվածքներ»:
Միջադեպի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար Panorama.am-ը զրուցեց ԼՂՀ ոստիկանության հետ, որտեղից էլ հայտնեցին, որ միջադեպի վերաբերյալ մանրամասները ճշտվում են:
«Մանրամասները ճշտելուց հետո ԼՂՀ ոստիանությունը հանդես կգա հայտարարությամբ»,-ասացին ԼՂՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են