Թուրքիայի քաղաքացին պատրաստվում է Հայաստանի դեմ հայց ներկայացնել՝ սահմանամերձ գյուղի պահանջով
Թուրքիայի քաղաքացի, Էրզրումի բնակիչ Չոշքուն Ըշըքը պատրաստվում է դատական հայց ներկայացնել Հայաստանի դեմ: Նա կլինի առաջին թուրքը, ով անհատապես դատարան հայց կներկայացնի ընդդեմ Հայաստանի: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am-ը` հղում անելով թուրքական «ensonhaber.com» լրատվական կայքին:
Աղբյուրի համաձայն, երբ Ըշըքը իմացել է, որ հայկական սփյուռքը Թուրքիայի նախագահական նախկին նստավայրի և Աթաթուրքի անվան օդանավակայանի վերադարձման համար դատարան հայց է ներկայացրել Թուրքիայի դեմ, որոշել է որպես պատասխան քայլ Հայաստանի դեմ տարածքային պահանջ ներկայացնել:
Նշվում է, որ Էրզրումի բնակիչը Հայաստանից պահանջելու է Ալմավիր գյուղը (բնակության վայրի անվանումն ըստ թուրքական աղբյուրի է – խմբ.), որտեղ ժամանակին մահմեդականներ են բնակվել:
Ըշըքը պատճառաբանել է, որ այդ քայլին է գնում, քանի որ թուրքական պետությունը չի հակադարձում հայերի պահանջներին:
«Ես որպես Թուրքիայի քաղաքացի, որպես Էրզրումցի դատ եմ բացելու հայերի դեմ՝ ձեռքի տակ եղած փաստաթղթերի վրա հիմնվելով»,- ասել է Ըշըքը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում