Washington Post-ն ընդդեմ Washington Times-ի ադրբեջանական քարոզչության
Washington Post-ն անդրադարձ է կատարել վերջին շրջանում Washington Times թերթում հայտնված Ադրբեջանի մասին գովաբանող նյութերի առատությանը և դրանց՝ իրականությանը չհամապատասխանելուն:
Հոդվածի հեղինակ Էրիկ Վեմփելը նշում է, որ Washington Times-ի «Ադրբեջան. Անկախությունը վերականգնելուց մեկ քառորդ դար անց, ԱՄՆ-ի բարգավաճող դաշնակից» բաժինում բավականին շատ վերնագրեր կան՝ կապված Ադրբեջան-ԱՄՆ բարձր մակարդակի համագործակցության, (Why Azerbaijan is important to America and the free world, Why Azerbaijan matters to the United States, A strategic American ally that must receive our full support), ինչպես նաև Իսրայելի հետ դաշնակից դառնալու ուղիների վերաբերյալ (Azerbaijan’s rich history with Jewish settlers opened door to Israel alliance):
Նրա խոսքով, այս ամենը մարկետինգային քայլ է, քանի որ նույն թերթի նորությունների և մեկնաբանությունների բաժնում Աբրդեջանին գովաբանող վերնագրեր չկան, իսկ վերը նշված հոդվածների հեղինակներն այս կամ այն կերպ կապված են Ադրբեջանի հետ:
Այսպես, «Թե ինչու է Ադրբեջանը կարևոր ԱՄՆ-ի և ազատ աշխարհի համար» հոդվածի հեղինակը Դան Բըրթոնն է, ով Ադրբեջան-ԱՄՆ դաշինքի նախագահն է:
«Սակայն նրանք հաշվի չեն առնում, որ այդ երկրում ձերբակալում են լրագրողների, իսկ Լրագրողների պաշտպանության կոմիտեն Ադրբեջանին անվանել է «Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում լրագրողների առաջատար բանտարկող երկիր»»,-գրել է Վեմփելը: