Սերենա Ուիլյամսը՝ «Australian Open»-ի հաղթող
«Australian Open»-ի եզրափակչում ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան 3:6, 6:7 (5:7) հաշիվներով զիջեց Սերենա Ուիլյամսին: Մրցամարտը տևեց 1 ժամ 51 րոպե:
Ամերիկացի թենիսիստուհու համար սա 6-րդ հաղթանակն էր Մելբուռնում և 19-րդը՝ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: Անձնական հանդիպումներում հաշիվը դարձավ 17:2 («Մեծ սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչներում)՝ հօգուտ աշխարհի թիվ 1 ռակետի: Շարապովայի համար սա կարիերայի ընթացքում 4-րդ եզրափակիչն էր «Australian Open» մրցաշարում: 2008 թ. նա նվաճեց կոչումը՝ հաղթելով Անա Իվանովիչին, մինչդեռ 2007 թ., ինչպես և այսօր, պարտվել է ամերիկուհու, իսկ 2012 թ.՝ Վիկտորյա Ազարենկոյին:
Նշենք, որ Շարապովան վերջին անգամ Սերենա Ուիլյամսին հաղթել է 2016 թ.՝ տարվա ամփոփիչ մրցաշարի եզրափակչում: Դրանից հետո նրանք 15 խաղ են անցկացրել, որոնցում ռուս թենիսիստուհին հաղթել է միայն 3 սեթում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին