Բարաք Օբամա. Իրանը հավատարիմ է մնացել միջուկային հարցում իր ստանձնած բոլոր պարտավորություններին
«Իրանը հավատարիմ է մնացել միջուկային հարցում իր ստանձնած բոլոր պարտավորություններին»,-այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Միացյալ Նահանգների ղեկավարը «CNN» հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով Կոնգրեսի կողմից Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու հավանականությանը, նշել է, որ վետո կդնի Կոնգրեսի ներկայացրած բոլոր այն նախագծերի վրա, որոնք կարող են վնասել Իրանի միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցությունները:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Սենատի բանկային կոմիտեն օրերս վավերացրել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին նախագիծը, համաձայն որի՝ եթե «5+1 խմբի» հետ Իրանի բանակցությունները մինչև 2015 թվականի հունիսի վերջն արդյունքի չհասնեն, ապա Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները կխստացվեն:
Թեմայի առնչությամբ նախորդող հրապարակումները՝
Իրանի ԱԳ փոխնախարար. Բանակցող կողմերը փորձում են մինչև մարտ միջուկային խնդրի հարցում հասնել նախնական համաձայնության
ԻԻՀ ԱԳՆ. Իրանը չի ցանկանում միջուկային խնդրի հարցում ամեն գնով հասնել համաձայնության
Իրանի միջուկային խնդրի կարգավորման գործում զգալի առաջընթաց է արձանագրվել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում