Մեզ ասացին՝ Արցախում պետք չէ քաղաքականությամբ զբաղվել. Ա. Ադամյան
«Երբ ավտոերթի մասնակիցներով մոտեցանք սահմանին, դուրս եկանք մեզ սպասող ոստիկանների հետ զրուցելու: Ոստիկաններից մեկն ասաց, որ Արցախի ազատամարտիկներն են այն կողմում և չեն ցանկանում, որ ավտոերթ լինի»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմեց Բերձորում նախօրեին ծեծի ենթարկված «Նոյան տապան» լրատվական գործակալության լուսանկարիչ Անուշավան Շահնազարյանը:
«Նրանք ասացին, որ թույլ կտան միայն լրագրողներին անցնել այդ հատվածն ու հարցազրույց վերցնել: Մեզ դիմավորեց մի մարդ, ներկայացավ որպես ազատամարտիկ ու ասաց, թե չեն ուզում երթ անցկացնենք»,-ավելացրեց Ա. Շահնազարյանը՝ նշելով, որ դրանից շատ քիչ անց մեքենաների մոտից արդեն լսվել են ծեծ ու ջարդի ձայներ:
Լուսանկարիչը պատմեց, որ նկարահանումներ անելու ժամանակ հարված է ստացել մեջքից. «Ասացի որ լրագրող եմ, ցույց տվեցի բեյջս, սակայն էլի հարվածներ ստացա: Պոկեցին տեսախցիկը ու բեյջս, և դեռ չեն վերադարձրել տեսախցիկը»:
Հանդիպմանը ներկա նախախորհրդարանի ադամ և օպերատոր Արսեն Խեչոյանն էլ նշեց, որ ինքը չի գնացել արցախցի ազատամարտիկների հետ զրուցելու, մնացել է ավտոերթի մասնակիցների հետ, որպեսզի այդտեղից նկարի իրադարձությունները:
Նրա խոսքերով, իրենց դիմաց ոստիկաններ էին, դիպուկահարներ՝ զենքով, ու նրանք էին ուզում որոշել, թե իրենք որտեղ նկարեն, որտեղ՝ ոչ :
Երթին մասնակցած օպերատոր Արմեն Ադամյանն էլ նշեց, ազատամարտիկ ներկայացած մի մարդ ասել է, թե պետք չէ Արցախում քաղաքականությամբ զբաղվել:
«Ինձ քաղաքացիական հագուստով մարդիկ էին ծեծում: Տեսախցիկս վերցնելուց հետո դադարեցին ծեծել: Հագուստս մուգ էր և նրանցից շատ չէին տարբերում ինձ»,-ավելացրեց Ա. Ադամյանը։
Նախորդող հրապարակումներ՝
Նախախորհրդարանի անդամ. Մենք հորդորում ենք ատելություն չսերմանել հայաստանցիների ու արցախցիների միջև
Ինձ համար ամենակարևորն այն է, որ հակառուսական տրամադրություններ են ստեղծվում. Իգոր Մուրադյան
Հիմնադիր խորհրդարանի տուժած անդամների վիճակը բարելավվում է. «Ո՞ւմ բողոքենք»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները