Այդ վիրահատությունների ելքի համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրելու. Բախշյանը զգուշացնում է
«SOS, ԶԳՈՒՇԱՑԵՔ: Հարգելի հայրենակիցներ, տեղեկացել եմ, որ փետրվարի 15-ից Երևանում վիրահատություններ են անելու Ռուսաստանի Տուլա քաղաքից ժամանող բժիշկներ, ովքեր մասնավորապես $1200-ով վիրահատելու են մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների այն դեպքում, երբ Հայաստանում նման վիրահատություններ անող հրաշալի բժիշկներ ունենք և այդ վիրահատությունները իրականացվում են պետպատվերով»,- այս մասին իր ֆեյբուքյան էջում ահազանգում է Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
«ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացել եմ, որ նա նման առաջարկ չի ստացել վերոնշյալ բժիշկներից և նման թույլտվություն չի տվել ոչ մեկին: Սա նշանակում է, որ նրանք վիրահատելու-գնալու են, իսկ այդ վիրահատությունների ելքի համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրելու:
Հետևաբար, ձեր երեխաների առողջության հետ կապված խնդիրները նրանց հանձնելուց առաջ զգուշացեք, խնդրում եմ նման պատահական բժիշկներից, նամանավանդ հայտնի չէ, թե ո՞ր հիվանդանոցում են նրանք իրականացնելու այդ վիրահատությունները»,-ասված է գրառման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները