Հաագայի դատարանը մերժել է Սերբիայի և Խորվաթիայի հայցերը
Հաագայի միջազգային դատարանը մերժել է Սերբիայի և Խորվաթիայի հակադարձ հայցերը: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը:
Նշենք, որ կողմերը միմյանց մեղադրում են Հարավսլավիայի փլուզման արդյունքում ծագած Բալկանյան պատերազմի ժամանակ ցեղասպանություն գործելու մեջ:
Աղբյուրի փոխանցմամբ` դատարանը մերժել է Խորվաթիայի դեմ Սերբիայի հայցը: Որոշումը կայացվել է 17 դատավորներից կազմված խորհուրդը:
Ավելի վաղ դատարանը արդեն մերժել էր Խորվաթիայի` 1991-1995 թթ. պատերազմական գործողությունների ընթացքում գործած ցեղասպանության վերաբերյալ Սերբիայի դեմ հայցը:
Նշենք, որ Խորվաթիան 1999թ. առաջին էր դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարան`պնդելով, որ նախկին Հարավսլավիայի իշխանությունները (որոնց իրավահաջորդ է համարվում պաշտոնական Բելգրադը) պատերազմի ընթացքում ցեղասպանություն են գործել «Խորվաթիայի բնակչության նկատմամբ»:
Սերբիան իր հերթին 2010թ հակընդդեմ հայց էր ներկայացրել, որով Խորվաթիային մեղադրում էր 1995 թվականին «Մրրիկ» և «Փայլ» օպերացիաների իրականացման ժամանակ Խորվաթիայի տարածքում ընդգրկված և գերազանցապես սերբերով բնակեցված Քնինյան Կրաինա ինքավար շրջանում էթնիկական զտումներ իրականացնելու մեջ: Հենց այդ ժամանակ է վերացվել Խորվաթիայի սերբերի`Քնինյան Կրաինա ինքնավար հանրապեությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում