Աղվան Վարդանյանը ՀՅԴ-ականների՝ կուսակցությունը լքելը կապում է «Հիմնադիր խորհրդարան»-ի ազդեցության հետ. «Ժողովուրդ»
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ իրենց կուսակցությունից դուրս եկողների վրա մի կազմակերպություն է ազդում, ինչի արդյունքում նրանք հեռանում են:
«Կոնկրետ կա կազմակերպություն, որի անդամները պտտվում են Հայաստանի տարբեր շրջաններում, մարզերում, հանդիպում են այդ մարդկանց հետ ու փորձում են նրանց վրա ներազդել, սա զուտ այդ ներազդման արդյունքն է»,-ասել է ԳՄ ներկայացուցիչը:
«Այդ կազմակերպությունը, թերևս, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած «Հիմնադիր խորհրդարանն» է: Դա է վկայում նաև այն փաստը, որ ՀՅԴ-ն «լքածները», որպես կանոն, այնուհետև հայտարարում են «Հիմնադիր խորհրդարանին» միանալու վասին։ Եվ այս գործընթացին հիմնականում նպաստում են այն լուրերը, ըստ որոնց՝ ՀՅԴ-ն վերջին շրջանում համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին