«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետին կազատեն պաշտոնից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» տեղեկություններով՝ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Խաչատրյանն առաջիկայում պաշտոնանկ կարվի:
Ըստ նույն տեղեկությունների՝ պաշտոնանկության պատճառը նրա ղեկավարած ՔԿՀ-ում անցկացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումներն են:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՔԿՀ-ի պետն ասել է, որ նման բան չկա:
Հիշեցնենք, որ դեռևս 2012 թվականին ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը ծառայողական քննության ընթացքում ժամանակավորապես դադարեցրել էր Արամ Խաչատրյանի լիազորությունները: Նշված ՔԿՀ պետի պաշտոնակատար էր նշանակվել պետի տեղակալ Արտուշ Չոբանյանը: Ավելի ուշ Խաչատրյանը վերադարձավ իր պաշտոնին: