Կկազմակերպվի հայ-բելառուսական առողջապահական ֆորում
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և Բելառուսի առողջապահության նախարար Վասիլի Ժարկոյի Մինսկում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր: Մասնավորապես` անդրադարձ է կատարվել դեղերի քաղաքականությանը և շրջանառությանը: Նշվել է, որ Բելառուսում լուրջ հաջողություններ են արձանագրվել փոխպատվաստման ոլորտում:
ԱՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ գերակա ուղղություններով հետագա համագործակցությունը խորացնելու նպատակով որոշում է կայացվել երկու երկրի փոխնախարարների ղեկավարությամբստեղծել մասնագիտական աշխատանքային խմբեր: Ծրագրվում է հետագայում կազմակերպել հայ-բելառուսական առողջապահական ֆորում:
Արմեն Մուրադյանը հրավիրել է Վասիլի Ժորկոյին այցելել Երևան` ծանոթանալու մեր երկրի առողջապահական համակարգին:
ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է փոխպատվաստման կենտրոն, շրջել բոլոր բաժանմունքներով, ծանոթացել վիրասրահների պայմաններին: Քննարկվել են օրգանների փոխպատվաստման Բելառուսի ձեռք բերած հաջողությունները, կարևորագույն այս ոլորտի զարգացմանն ուղղված պետության կողմից իրականացվող մեծածավալ ծրագրերը:
Նախորդող հրապարակում՝
Հայաստանի և Բելառուսի առողջապահության նախարարները կքննարկեն համատեղ ծրագրերի իրականացման հարցեր