Թե ինչպես Ստամբուլի դեմքը կերտած հայ ճարտարապետի շիրմաքարը մնաց առանց գերեզմանի

Օրերս Ստամբուլում տպագրվող հայկական «Ագոս» թերթում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Ստամբուլի ճարտարապետական գլուծգործոցների հեղինակ Կարապետ Պալյանի գերեզմանաքարը հայտնաբերվել է Ստամբուլի թաղամասերից մեկի շինհրապարակում: Այս լուրը բազմաթիվ հարցեր առաջ բերեց. ինչպե՞ս է գերեզմանաքարը հայտնվել այնտեղ, ինչու՞ Ստամբուլի դեմքը կերտող ճարտարապետը գերեզման չունի, ի՞նչ պատճառներով է գերեզմանը պղծվել:

Ուսումնասիրելով պատմության մութ էջերը` փորձեցինք այս և նմանատիպ այլ հարցերի պատասխանները գտնել: Արդյունքում ի հայտ եկան կարևոր տեղեկություններ: Եվ ուրեմն ուղևորվեցինք Ստամբուլի հեռավոր Քարթալ թաղամասի այն վայրը, որտեղ հայտաբերվել էր Պալյանի շիրմաքարը: Վրան հայատառ փորագրություն կար` «Կ. խալֆա (այդ տարիներին այպես էին կոչում ճարտարապետներին-հեղ.) Կարապետ Պալեան 1800-1866 թթ»: Մարմարյա գերեզմանաքարը զգալիորեն վնասված էր: Կողքին կային հայկական գրություններով նաև այլ շիրմաքարերի բեկորներ, ինչպես նաև կոտրված մարմարե սյուներ: Պալյանի շիրմաքարը մոտ 30-40 տարի է, ինչ գտնվում է այդտեղ ու գուցե շարունակեր մնալ ևս տասնյակ տարիներ, եթե շինհրապարակին հարակից տարածքում ապրող ազգությամբ հայ պարոն Գրիգորը մի օր հետաքրքրություն չցուցաբերեր քարերի նկատմամբ ու դրանց վրայի ցեխը լվանալով չկարդար Կարապետ Պալյան գրությունը:

Ինչպե՞ս էր գերեզմանաքարը հայտնվել այնտեղ
Հետազոտող, ճարտարապետ Զաքարյա Միլդանօղլուն պատմում է, որ ժամանակին Կարապետ Պալյանի շիրիմը եղել է Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասի հայկական գերեզմանատանը: Նույնիսկ այդ մասին հավաստող լուսանկարներ կան: Սակայն 1950-ականներին գերեզմանոցը ոչնչացվել է:

«Իսկ թե գերեզմանաքարերը ուր էին տարվել, ինչ նպատակներով են օգտագործվել, հայտնի չէր մեզ: Մինչև օրս մեզ համար առեղծված էր մնացել Կարապետ Պալյանի գերեզմանը: Միայն մի քանի հատ լուսանկարներ ունեինք գերեզմանաքարից: Դրանից բացի ոչ մի պաշտոնական տեղեկություն չկար», -պատմում է Միլդանօղլուն:

Իսկ ահա պրն. Գրիգորի հավաստմանբ՝ 1950-ականներին այդ գերեզմանաքարերը Քարթալ են տեղափոխվել հենց այն կազմակերպության կողմից, որը որոշել է Բեշիքթաշի գերեզմանոցի վայրում շինարարություն սկսել, հետևաբար ապամոնտաժել է գերեզմանոցը»:

Դեպքի մեկ այլ ականատես, Բեշիքթաշի հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ Հայազատ Կազարօղլուն, ում մանկությունն անցել է Բեշիքթաշում, իր աչքով է տեսել հայկական գերեզմանոցը: Կազարօղլուի հետ շրջեցինք գերեզմանոցի նախկին տարածքում, որի տեղում ներկայումս ընդարձակ ու բանուկ պողոտա է:

«Հսկայական տարածք էր զբաղեցնում գերեզմանոցը: Մենք այստեղ նույնիսկ խաղում էինք: 1957-ին երբ ես բանակ զորակոչվեցի, գերեզմանոցը դեռ կար, իսկ երբ վերադարձա, դրա տեղում արդեն այս պողոտան էր: Գերեզմանատունն ապամոնտաժվել էր «Բարբարոս» պողոտան կառուցելու համար: Իսկ թե ուր էին տարվել գերեզմանաքարերը, տեղյակ չէինք»,-պատմեց Կազարօղլուն:

Հայկական համայնքի որոշ սրտացավ ներկայացուցիչներ այժմ դիմել են Ստամբուլի քաղաքապետին գերեզմանաքարերը հայկական գերեզմանոց տեղափոխելու թույլտվություն ստանալու համար: Քաղաքապետի կարգադրությամբ՝ շիրմաքարերը պահպանության տակ են առնվել և պարեկային ծառայությունը շինհրապարակում հերթապահություն է իրականացնում մինչև կորոշվի դրանց հետագա ճակատագիրը:

Ստամբուլը Ստամբուլ դարձրած հայ ճարտարապետի գերեզմանաքարը տասնյակ տարիներ շինհրապարակում մնալուց հետո եթե նույնիսկ տեղափոխվի էլ գերեզմանոց, դա չի փոխում ճարտարապետի աճյունի` պղծված լինելու ու գերեզման չունենալու իրականությունը: Պալյանները հայ ճարտարապետների, արվեստագետների, ազգային-հասարակական գործիչների մեծ գերդաստան էին, ապրել և ստեղծագործել են 18-19-րդ դարերում Կ.Պոլսում։ Գերդաստանի ամենաականավոր ներկայացուցիչ Կարապետ Պալյանն ակտիվորեն մասնակցել է Կ.Պոլսի հայ համայնքի կյանքին, զբաղվել նրա մշակութային, կրթական գործերով։ Պալյանները հսկայական հետք են թողել Թուրքիայի գեղարվեստի ոլորտում, եվրոպական զարգացման ուղի հարթել ճարտարապետության համար, արևելյան (այդ թվում՝ հայկական) և արևմտյան նոր ու դասական ոճերի համադրմամբ ստեղծել արժեքներ, որոնց գնահատականը տվել է ժամանակը։

Կարապետ Պալյանի ամենանշանավոր գործը Դոլմաբահչեի պալատն է (կառուցումն ավարտել է 1856-ին), Ստամբուլի ամենագեղեցիկ կառույցներից մեկը: Նրա հանճարեղ կոթողներից են նաև Չիֆթե սարայլարը (Զույգ պալատ), Չրաղանի հին պալատը (1836, 1839, 1843 թթ.), Իզմիթի իշխանական դղյակը, Ելդըզի հին ապարանքը, Եդիքուլեի (թաղամաս` Ստամբուլում), «Սուրբ Փրկիչ» հայկական հիվանդանոցի շենքը (1834 թ., Հովհաննես Սերվերյանի հետ), կից՝ Սուրբ Հակոբ (1853 թ.), Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին (1838 թ.), Քուրուչեշմեի Երևման Սբ Խաչ (1834 թ.), Գալաթասարայի Սուրբ Երրորդություն (1836–38 թթ., Հ. Սերվերյանի հետ) եկեղեցիները, Դոլմաբահչեի մզկիթը, նաև ամբարտակներ, գործարաններ և այլն: Կարապետ Պալյանը ժամանակին պարգևատրվել է թուրքական կառավարության «Պատվո նշան» շքանշանով:

Աստղիկ Իգիթյան / Ստամբուլ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}