«ՓՄՁ-ներին դարձնում ենք քավության նոխազը». Հեղինե Բիշարյան
ԱԺ-ում շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելու շուրջ քննարկումների ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ ՓՄՁ-ները դեմ են ստուգումներին, քանի որ չեն հավատում նրանց:
«Գիտեն, որ հիերարխիկ այդ բուրգում ոչ մի տեղ պարզություն չկա: Վերջին հույսն ենք թաղում: Այդ մարդիկ պայքարում են, որպեսզի իրենց հացը վաստակեն: Եկեք հիսունութ միլիոնի շեմը բաց թողնենք, չֆիքսենք, ֆիքսենք որևէ ցուցանիշ՝ մարդիկ սկսեն աշխատել: Պետությո՞ւն ենք պահում էսպես: ՓՄՁ-ներին դարձնում ենք քավության նոխազը: Ինչո՞ւ պետք է օլիգարխներին տրվեն տասը տարով մենաշնորհի արտոնություններ: Եկեք ձկան գլխից սկսենք, ինչպես արդեն ասացի, մեջտեղի կտորն ամենահամովն է, իրենք ուտում են ու չի հետաքրքրում իրենց մնացածը: Ամոթ է, ինչու պիտի օրենքը հետաձգելու քվեարկություն դնենք, մենք հիմա ստիպված ենք կողմ քվեարկում հետաձգելուն, որ մարդիկ հացի գումար վաստակեն: Հիսունութ միլիոն շեմը դրել ենք, մի հատ տեսեք ոսկու շուկայի աշխատողների վիճակը: Չեք վստահո՞ւմ ՀԴՄ-ին: Կամ գտեք ձևը որ չխաբվեք, կամ գտեք ձևը, որ մարդիկ ապրեն: Չի լինում էսպես ապրել: Ձուկը գլխից բռնեք»,- ասաց Բիշարյանը:
Ժառանգություն խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն էլ, դիմելով ՀՀ ֆինանսների փոխնախարարին, ասաց. «Պարոն Միրումյան, վերջում ամենահեշտը Ձեր պատասխանն է լինելու: Ասելու եք՝ լավ առաջարկներ եք անում, մենք կուսումնասիրենք, կքննարկենք: Բայց ես Ձեզ հարց ունեմ՝ որո՞նք են եղել այն խնդիրները, որոնք թույլ չեն տվել գործադիր մարմնին կյանքի կոչել օրենքը: Ո՞նց կազմակերպեք ձեր աշխատանք, որ ստացվի: Նախ պետք է ճշտել՝ ինչի՞ն է միտված այս գործընթացը: Մի բան էն չի, եթե հարյուր քսան օրում այս հարցերը չեն լուծվել: Էդ հարյուր քսան օրը որ խոսում էիք ՓՄՁ-ների հետ, չէի՞ք լսում իրար»:
Նախորդող հրապարակում՝
«Ասում են՝ ձուկը գլխից է հոտում, հիմա մենք խոսում ենք պոչի մասին». Հեղինե Բիշարյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները