ՀՀ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են Պերմյակովի նկատմամբ կայազորային ռազմական դատ անցկացնելու մասին
Ռուսական «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ` Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ դատը կանցկացվի Հայաստանում` ռուսական ռազմաբազայի տարածքում:
Կողմերը վերջնականապես համաձայնություն են ձեռք բերել այն մասին, որ դատական գործընթացը կանցկացվի Գյումրիում` ռուսական 102-րդ ռազմաբազայի կայազորային ռազմական դատարանում: Գործակալության աղբյուրի համաձայն` նման որոշում է կայացվել Հայաստանում տեղակայված ռազմաբազայի կարգավիճակի մասին երկկողմ համաձայնության հիման վրա:
«Ինտերֆաքս»-ի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ կողմերը նաև համաձայնեցնում են համատեղ մեղադրական եզրակացություն` ռուսական օրենսդրության հիման վրա:
«Քանի որ Ավետիսյանների ընտանիքի սպանության փաստով քրեական գործը միաժամանակ հետաքննում են և ռուսական, և հայկական կողմերը, խնդիրը լուծվում է համաձայնեցված միասնական մեղադրական եզրակացության ընդունման միջոցով, որը հիմնված է լինելու ռուսական քրեական օրենսդրության վրա», - հայտնել է գործակալության զրուցակիցը:
Մեղադրյալի նկատմամբ առաջադրվելու է նաև ռուս ռազմական քննիչների կողմից ներկայացված զենքով դասալքության համար նախատեսված հոդվածներով նախատեսվող մեղադրանք:
«Այն ամենը, ինչ որ մշակվել է հայ քննիչների կողմից, գործի նյութերի հետ համադրելու նպատակով փոխանցվելու է ռուսական կողմին», - հայտնել է աղբյուրը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան