Թուրքագետ. Մինչև ապրիլի 24-ը հայ-թուրքական արձանագրությունները պետք է իրենց վախճանը գտնեն դե յուրե
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրով հստակ մեսիջ ուղղվեց Թուրքիային՝ առերեսվել պատմության հետ, աշխարհին՝ ընդունել համամարդկային այդ չարիքը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Նա նշեց, որ Հռչակագրում հստակ հղումներ են արված միջազգային իրավունքին, պատմագիտական, քաղաքագիտական աղբյուրներին: Թուրքագետը կարևորեց նաև պահանջատիրության հետ կապված դրվագը. «Նշվում էր Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները, իսկ սա ենթադրում է նաև պահանջատիրություն»:
Ռ. Մելքոնյանը նաև ասաց, որ Հռչակագրում մատնանշված իրավական թղթածրարը հենց պահանջատիրությանն է վերաբերելու:
Թուրքագետի խոսքով, մինչև ապրիլի 24-ը հայ-թուրքական արձանագրությունները պետք է իրենց վախճանը գտնեն դե յուրե: Նա վստահ է, որ այդ ուղղությամբ քայլեր կարվեն: