Հասարակություն 14:45 03/02/2015

Մելքոնյան. Եթե ՄԻԵԴ-ը որոշում կայացնի հօգուտ թուրքական կողմի, չի նշանակում, որ հայոց պահանջատիրությունն ավարտվելու է

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացած դատավարությունը պետք չէ ֆետիշացնել, այն Հայոց ցեղասպանության հարցի վերջնական դատավարությունը չէ, ընդամենը մի դրվագ է, որտեղ հանդիպել են Հայաստանն ու Թուրքիան: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Եթե դատարանը որոշում կայացնի հօգուտ թուրքական կողմի, չի նշանակում, որ հայոց պահանջատիրությունն ավարտվելու է, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դադարեցնելու ենք: Սա է թուրքական հիմնական քարոզչությունը՝ բացահայտ և ոչ բացահայտ, ինչը մեր կողմից պետք է մերժվի: Այն ընդամենը շարքային դատավարություն է, ոչ ավելին»,- նշեց թուրքագետը՝ հավելելով, որ թուրքական իշխանությունները, տարբեր շրջանակներ, Փերինչեքի դատավարությունը խիստ կարևորում են, ֆետիշացնում են, ընդդեմ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նրանց հիմնական քայլերի մեջ Փերինչեքի դատավարությունն ամենակարևոր կետերից է:

«Եթե դատարանն այնպիսի որոշում ընդունի, որ ինչ-որ կերպ արդարացնի Փերինչեքի, այն Թուրքիայի համար հաղթաթուղթ կլինի, թուրք պրոֆեսորներն ասում են, որ դրանով կավարտվի Հայոց ցեղասպանության հետ կապված ամբողջ գործընթացը: Բայց ինչպես նշեցի, որևէ աղերս չունի տարամաբանության հետ»,- ասաց բանախոսը:

Ռ. Մելքոնյանի խոսքով, ՄԻԵԴ-ը որոշակիորեն քաղաքականացված կառույց է, վերջին տարիներին ավելի շատ քաղաքական որոշումներ են կայացվում, քան իրավական: Այս համատեքստում թուրքագետը չի բացառում, որ դատարանը ոչ թե իրավական, այլ քաղաքական որոշում կկայացնի:

«Միայն այն փաստը, որ Փերինչեքի գործը հասել է այս ատյան, արդեն խոսում է ավելի շատ քաղաքականին տեղ տալու մասին: Դատարանն իր բնույթով, իմ իրավաբան գործընկերներն էլ են ասում, հակառուսական դատարան է, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելով՝ հակառուսականությունը կարող է նաև հակահայկականության վերածվել»,- նշեց Ռ. Մելքոնյանը:

Ըստ նրա, և հայկական, և թուրքական կողմի իրավաբանների ելույթները հագեցած էին քաղաքագիտական և պատմագիտական շեշտադրումներով, թուրքական կողմի հիմնական հաղթաթուղթն այն էր, որ մարդու խոսքի ազատության սահմանափակման հետ կապված խնդիր է:

«Դատարանը չի կայացնելու իրավական վճիռ, ուստի փաստաբանների իրավական հիմնավորումները ուժեղ կամ թույլ լինելը, կարծում եմ, երկրորդական են լինելու»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Փերինչեքին, ըստ Ռ. Մելքոնյանի, նա հայտնի է որպես սկանդալային, տարբեր իշխանություններին ծառայություն մատուցած անձ, քաղաքական շրջանակներում վաղուց դրոշմել են քաղաքական գործակալի պիտակը, տարբեր տարիներին տարբեր սկանդալային դրվագներով է հայտնի:

«Ի դեմս Փերինչեքի, գործ ունենք Թուրքիա պետության հետ, և այս բազմամյա օգտագործման գործիքն է, որն այսօր խորհրդանշում է Թուրքիան և թուրքական արդարադատությունը»,- ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունվարի 28-ին քննել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» (Perincek v. Switzerland (no. 27510/08)) գործը, որի վերաբերյալ 2013թ դեկտեմբերի 17-ի վճիռը բողոքարկվել էր Շվեյցարիայի կողմից, և 2014թ հունիսի 2-ին ՄԻԵԴ-ը որոշել էր գործը վերաքննել դատարանի Մեծ պալատում: Հայցորդը թուրք ազգայնական քաղաքական գործիչ Դողու Փերինչեքն է, ով իբրև Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար 2005թ մայիս, հուլիս և սեպտեմբեր ամիսներին Շվեյցարիայում մասնակցելով տարբեր կոնֆերանսների ժխտել է 1915թ և դրանից հետո Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության պատմական փաստը: Շվեյցարիայի ներկայացրած բողոքի հիման վրա, ս.թ. հունվարի 28-ին ՄԻԵԴ Մեծ պալատը քննության է առել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը, որտեղ Հայաստանը ներգրավված է որպես երրորդ կողմ՝ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գլխավորությամբ և Գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի, Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանի, միջազգային հայտնի փաստաբաններ Ջեֆրի Ռոբերթսոնի, Ամալ Քլունիի և Թոբի Քոլիսի մասնակցությամբ: Նշենք, որ դատավճիռը հրապարակվելու է վեց ամսից ոչ շուտ:

Նախորդող հրապարակումներ՝
«Հայաստանը ներկայացնող փաստաբանների ելույթները իրավական գնահատականների տեսանկյունից մեծ ներդրում չունեին»
Ամալ Քլունի. «Այս դատարանը շատ լավ գիտի խոսքի ազատության պաշտպանության հարցում Թուրքիայի վերաբերմունքը»
Գրեգ Սարգսյան․ ՄԻԵԴ-ում ընդդեմ Փերինչեքի հանդես են գալիս նաև 2 թուրքական կազմակերպություններ
«Հայ ժողովուրդը չէր սպասում, որ հարյուրամյակի նախաշեմին կհայտնվի այս դատարանում՝ փորձելով պաշտպանել սեփական պատմությունը»
Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի. Դողու Փերինչեքը ելույթ ունեցավ, նիստը շարունակվում է
Գ.Կոստանյան. Թուրքիան, ի վերջո, ճանաչելու, ապաշխարելու և փոխհատուցելու է



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am
09:50
Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյունում քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու. Աբրահամյան
«Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց ԱԺ»
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ Սրբազան
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարություններից» առաջ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի։ Նոր տվյալները հրպարակել է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ամենաշատը գլուխ են գովում ասֆալտի թեմայով: Ավելին, վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, տարեվերջի օրերին ՀՀ կառավարությունում թեժ քննարկում է եղել. Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:57
Հունվարի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 10-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:56
Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Ի՞նչ է ակնարկել
«Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է»,-մեջբերում է քաղաքագետ Ստեփան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ իշխանական էլիտան հունվարի 5-ին մեծ շուքով նշել...
Աղբյուր` Panorama.am
08:48
«Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». 218 հազար անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց աշխատավարձից կփոխանցվի վարկի մարմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԿԲ կողմից տրամադրած տեղեկության համաձայն՝ 2024թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ «անհուսալի...
Աղբյուր` Panorama.am
08:42
Թալանել են լրագրող Լիա Սարգսյանի տունը
Թալանել են «Հրապարակ» օրաթերթի լրագրող Լիա Սարգսյանի տունը։ Ֆեյսբուքյան իր էջում լրագրողը գրել է. «Թալանել են տունս,...
Աղբյուր` Panorama.am
08:37
Գիշերը Աթոյան փողոցում մեքենա է այրվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն hունվարի 10-ին, ժամը 04:15-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան անցուղի թիվ 16 հասցեի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան
12:55 10/01/2025

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}