Standard & Poor’s-ը իջեցրել է Ադրբեջանի վարկային վարկանիշը
Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը նավթի գների նվազման պատճառով Ադրբեջանի երկարաժամկետ վարկային վարկանիշը սահմանել է BBB-՝ կանխատեսումը «կայունից» իջեցնելով «բացասականի»: Հայտնում է Վեդոմոստի գործակալությունը՝ հղում կատարելով S&P հաղորդագրությանը:
Հաղորդագրությունում նշված է, որ ածխաջրածինների գների նվազումը կարող է բացասական ազդեցություն ունենալ երկրի պետական բյուջեի ցուցանիշների վրա:
Գործակալության հաշվարկներով՝ Ադրբեջանի ՀՆԱ-ի 44%-ը և արտահանման 95%-ը ստացվում է նավթագազային սեկտորից: S&P-ին 2015թ-ին նավթի գինը կանխատեսել է 55 դոլար, իսկ 2016-18թթ-ին՝ 75 դոլար մեկ բարելի դիմաց:
Վարկանիշային գործակալության փորձագետները կանխատեսել են Ադրբեջանի ՀՆԱ-ի աճ 1.9 %, բյուջեի դեֆիցիտը՝ ՀՆԱ-ի 6%-ի չափով: