Տարածաշրջան 16:21 03/02/2015

Ադրբեջանը ԵԽ-ի ամենակոռումպացված երկիրն է. Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր

Panorama.am-ը զրուցել է ԵՄ արտաքին հարաբերությունների ամսագրի (EUFAJ ) գլխավոր խմբագիր, Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Հանս Յուրգեն Զահորկայի հետ Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների, դրանց հանդեպ Եվրոպայի դիրքորոշման, Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի խմբի ստեղծման, ինչպես նաև ԵՄ-Հայաստան հետագա համագործակցության որոշ ասպեկտների շուրջ:

Խոսելով Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող վիճակի մասին, Զահորկան նշեց, որ Եվրոպայի խորհուրդում նախագահությունը ստանձնելուց հետո Ադրբեջանում գնալով ավելի ու ավելի են վատթարանում քաղաքացիական հասարակության և ընդդիմախոսների դեմ հալածանքները:

«Սա նախ և առաջ տեղի է ունենում այն պատճառով, որ Ադրբեջանը ղեկավարվում է ավտորիտար նախագահի կողմից և այնտեղ տիրում է բռնապետական ռեժիմ, որը պատրաստ է դիմել ցանկացած քայլի այս կարգավիճակը պահպանելու համար, ինչը ոչ մի կերպ չի համապատասխանում այն քաղաքական և բանակցային մշակույթին, որ մենք ունենք Եվրոպայում»:

Նա նաև նշեց, որ երկրի ներսում այս հետապնդումների հետ մեկտեղ, Ադրբեջանից դուրս նույնպես ձևավորվում է ընդդիմություն, որի ձայնը Ադրբեջանի իշխանությունները չեն կարող լռեցնել:

Մեկնաբանելով Եվրոպական խորհրդարանում Ադրբեջանի խավիարային դիվանագիտությունը՝ պարոն Զահորկան նշեց, որ խորհրդարանի անդամներին կաշառելու այս մեթոդը դատապարտելի է:

«Եթե դու ստիպված ես մի կիլո խավիար տալ մեկին, որպեսզի նա քվեարկի որևէ հարցի օգտին, ապա դա միայն վկայում է քո թույլ լինելու մասին, - ասաց նա՝ հավելելով,-Ադրբեջանն այսօր ամենակոռումպացված երկիրն է Եվրոպայի խորհուրդում, ինչը հաստատում են այդ երկրի բոլոր ընդդիմադիր ուժերը»:

Հանս Յուրգեն Զահորկան հայտնվել էր Ադրբեջանի սև ցուցակում այն բանից հետո, երբ այցելել էր Արցախ որպես դիտորդ 2012 նախագահական ընտրություններին: Թեև սև ցուցակում հայտնվելու փաստը նրան այդքան էլ չի վշտացնում, նա այնուամենայնիվ դատապարտում է այսպիսի քաղաքականությունը՝ նշելով որ իր դեպքը ընդամենը բազմաթիվ օրինակներից մեկն է: Զահորկան հիշեցնում է, որ Ադրբեջանը թույլ չէր տալիս, որպեսզի ԵԽԽՎ-ի ներկայացուցիչ, Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով զեկուցող Քրիստոֆ Շտրասսերը մուտք գործեր Ադրբեջան իր աշխատանքն անելու համար:

«Այսպիսի դեպքերը ցավոք ցույց են տալիս նաև ԵԽ-ի թուլությունը: Այն դեռ շատ անելիք ունի իրենց պարտավորությունները խախտող ԵԽ անդամ երկրների հանդեպ հնարավոր պատժամիջոցներ կիրառելու հարցում», - նշեց նա:

Ինչ վերաբերում է կանոնադրությամբ սահմանված պատժամիջոցներին, Զահորկան հիշեցրեց, որ ԵԽ-ն ունի պատժամիջոցների կիրառման երեք տարբերակ – քվեարկության իրավունքի սահմանափակում (ինչպես դա արվել է Ռուսաստանի դեպքում), անդամակցության կասեցում կամ ընդհատում: ԵՄ-ն իր հերթին ունի տնտեսական պատժամիջոցներ կիրառելու հնարավորություն, սակայն այս հարցում ԵՄ-ն այժմ դժվարին իրավիճակում է գտնվում, քանի որ այն վարում է էներգիայի դիվերսիֆիկացման քաղաքականություն, որում Ադրբեջանն իր դերն ունի, ասաց նա:

Այնուամենայնիվ, Զահորկայի կարծիքով, նավթով հարուստ Ադրբեջանը չպետք է այս հարցում իր հույսը չափից շատ դնի ԵՄ-ի վրա, քանի որ ԵՄ-ն փորձում է որքանով հնարավոր է դիվերսիֆիկացնել իր էներգիան այնպես, որ ավելի քիչ կախվածություն ունենա հատկապես հանածո վառելանյութերից, ինչպիսիք են նավթը և գազը: Եվրոպայում գնալով ավելի մեծ թափ է ստանում վերականգնվող էներգիան. օրինակ 2014 աշնանը քամուց ստացված էներգիան Գերմանիայում ստեղծել է ավելի շատ էլեկտրականություն, քան Գերմանիայի բոլոր ատոմակայանները, նշեց նա:

ԵՄ-ն ի վերջո ստանալու է իր էներգիան բազմազան աղբյուրներից, ինչպիսիք են քամու, արևի, երկրաջերմային էներգիաները՝ գնալով նվազեցնելով իր կախվածությունը նավթից և գազից:

«Այս առումով Ադրբեջանի կարևորությունը որպես եվրոպական երկրներ էներգիայի մատակարար նվազում է - դանդաղ, բայց հաստատուն տեմպերով... Ամեն դեպքում ԵՄ-ի առաջնային նպատակը պետք է լինի Ադրբեջանին ժողովրդավարության ուղու վրա դնելը», - ասաց Եվրախորհրդարանի նախկին պատգամավորը:

Զահորկան նաև դրական գնահատեց Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի բարեկամության խմբի ձևավորման փաստը և նշեց, որ խորհրդարանի ցանկացած անդամ կարող է ցանկացած հարցի շուրջ քննարկումների խումբ ձևավորել:

«Եթե կա Ադրբեջանի հետ բարեկամության խումբ, ապա ինչու՞ չլինի Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խումբ: Այս խմբում ներգրավված պատգամավորները հետաքրքրված են Լեռնային Ղարաբաղով, քանի որ նրանք տեսնում են, որ այստեղ հակամարտություն կա և որպես ԵՄ ներկայացուցիչներ շահագրգռված են, որ հարևան տարածաշրջանում խաղաղություն լինի: Այսպիսով տվյալ խումբն այս հարցի շուրջ տեղեկությունների փոխանակման լավ հարթակ է», - ասաց նա:

Միևնույն ժամանակ Զահորկան նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Լեռնային Ղարաբաղը ընդհանրապես լավ ներկայացված չէ միջազգային ասպարեզում և որ այս ուղղությամբ մեծ աշխատանք պետք է տանեն ինչպես ԼՂՀ, այնպես էլ ՀՀ ղեկավարները:

«ԼՂՀ-ն ունի գոյության լիարժեք իրավունք, սակայն արտերկրում Ղարաբաղի շուրջ իրազեկության բարձրացման անհապաղ անհրաժեշտություն կա: Այս հարցում պատմությունը կարող է լավ դեր խաղալ, և այդ ամենը կարելի է անել առանց խավիարի», - նկատեց Զահորկան:

Լինելով դիտորդ 2012թ.-ի ԼՂՀ ընտրություններում` Զահորկան նշեց նաև, որ ԼՂ կառավարությունը սխալ է թույլ տալիս, երբ որպես դիտորդներ Եվրոպայից հրավիրում է աջ ծայրահեղականներին, որոնցից շատերին լուրջ չեն վերաբերվում ԵՄ-ում:

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արժանի է Եվրոպայի դեմոկրատների աջակցությանը, քանի որ 2012-ի ընտրությունները իսկապես ազատ և արդար էին: Ադրբեջանի ժողովուրդը երջանիկ կլիներ, եթե Ադրբեջանում գեթ մեկ անգամ ընտրություններն անցկացվեին այնպիսի պայմաններում, ինչպիսիք Արցախում էին», - նշեց նա:

Ինչ վերաբերում է ԵՄ-Հայաստան հետագա համագործակցությանը, Զահորկայի կարծիքով նախքան Եվրասիական միության լիարժեք անդամ դառնալը Հայաստանը պետք է վերանայի իր արտաքին քաղաքականության ռազմավարությունը և պետք է ԵՄ-ի հետ իր հարաբերությունները դնի համակարգված հիմքերի վրա: Հայաստանը դեռ կարող է զարգացնել իր տնտեսական հարաբերությունները ԵՄ-ի հետ և խթանել մի շարք ապրանքատեսակների արտահանումը, ինչպիսին են հայկական կոնյակը, գինին, օղին կամ գյուղատնտեսական ապրանքներ, ինչպիսին է օրինակ ձուկը; կարող է արտահանել նաև տուրիզմ, որի պոտենցիալը, ըստ Զահորկայի, դեռ ամբողջությամբ իրացված չէ:

Նա նաև գտնում է, որ Հայաստանը պետք է ուսումնասիրի ԵՄ-ի հետ անվտանգության հարցերում համագործակցելու հնարավորությունները:

«Ի վերջո Հայաստանը Եվրոպայի մաս է, այն որդեգրել է եվրոպական արժեքներ և ապագայում կարող է ունենալ ԵՄ-ին անդամակցելու պոտենցիալ», - իր խոսքը եզրափակելով նշեց EUFAJ ամսագրի խմբագիրը:


Հարցազրույցը` Նվարդ Չալիկյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:38
Կուտակային կենսաթոշակների կառավարող Ֆոնդերի 1 տրլն դրամից մոտավորապես 250 մլրդ դրամը գեներացված են. Արմեն Նուրբեկյան
«Մենք հնարավորություն ենք տալու, որ «Facebook»-ում, «Apple»-ում  և մնացած տեղերում մի քիչ ավելի շատ ներդրում...
Աղբյուր` Panorama.am
11:28
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ՝ հանուն Թրամփի երդմնակալության
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ, իրեր, բաճկոններ. Մարդիկ իրենց իրերը թողել են փողոցում, որպեսզի կարողանան մասնակցել ԱՄՆ 47-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան...
Աղբյուր` Panorama.am
10:51
Պանիկովսկիներ, գողոնը ե՞րբ եք վերադարձնելու. Մեսրոպ Մանուկյան
«Կեղծ է, որ Երևանի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է գնելու։ 2025 թվականի բյուջեով 0  նոր շարժակազմ է  պլանավորված։ Ոչ մի հատ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մի հատ մարդ ունենք, էն էլ գերի է. Լարված վիճակ է ավագանիում
Երևանի ավագանիում լարված իրավիճակ է։ Մինչ քվորում չլինելու պատճառով 30 րոպեանոց ընդմիջում է, վեճի բռնվեցին «Ազգային առաջընթաց»...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ուսուցչին ասացի՝ այ որ կամավոր ատեստավորում անցնեք ոչ միայն տրանսպորտի սակագինն, այլև բազմաթիվ այլ ծախսեր ձեր աչքին չեն երևա. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է,թե որոշել է մետրոյով գնալ աշխատանքի և դրա համար տերմինալից միանգամյա տոմս է գնում։...
Աղբյուր` Panorama.am
10:26
Քվորում չկա. Երևանի ավագանու արտահերթ նիստը հետաձգվեց կես ժամով
Երևանի ավագանու արտահերթ նիստ չգումարվեց քվորում չլինելու պատճառով։ «Ներկա են 26 ավագանու անդամ, քվորում առկա չէ: Հայտարարում եմ 30...
Աղբյուր` Panorama.am
10:16
Հաճախ տրվող հարցեր հայտարարագրման վերաբերյալ. Պատասխանում են ՊԵԿ-ից
Ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր։  ՊԵԿ տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
10:15
Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
Թուրքիայի Բոլու քաղաքի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 6-ի, 31-ը վիրավորվել են։ Դեպքի մասին հայտնում է ...
Աղբյուր` Panorama.am
10:15
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը թող գա ու ժողովրդի դեմ պատասխան տա ստվերի ու թալանի համար. Մեսրոպ Մանուկյան
«Երբ իրենք ներդրեցին միասնական տոմսային համակարգը, բերեցին «Թել-Սել» խայտառակությունը, փաստ է՝ «Երևանի ավտոբուս»...
Աղբյուր` Panorama.am
09:46
Մինչ ավագանու արտահերթ նիստը, Մեսրոպ Մանուկյանն ի ցույց է դնում խայտառակ ստվերի չափերը և հովանավորչությունը. ՈւՂԻՂ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր ավագանու արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու տրանսպորտի թանկացման հարցը։...
Աղբյուր` Panorama.am
09:36
Լենա Նանուշյանն արձագանքել է որդու՝ չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը.  «Այսօր շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
09:32
Հունվարի 21-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 21-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Ժողովուրդ». ՔՊ-ն գռեհիկ բառապաշարով հայտնի Ալեքսանդր Սիրունյանին ընտրելու է ԲԴԽ Խորհրդի անդամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն այսօր գռեհիկ, վիրավորական և 18+...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Հրապարակ». Տավուշում այժմ էլ վճռական են տրամադրված, պատրաստվում են փողոց դուրս գալ և պայքարել, սակայն առաջնորդի խնդիր կա
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշում նոր միակողմանի զիջումներ են սպասվում: Սահմանազատման անվան տակ այս անգամ պատրաստվում...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Տարոն Չախոյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ընդդիմադիր գործիչների կողմից Փաշինյանի ֆեյքերի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Լուսինե Բադալյանը չի պատկերացնում Արսեն Թորոսյանի նախագահությամբ աշխատանքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում ներքին խմորումները չեն դադարում, խմբակցության ղեկավար կազմին չի հաջողվել համոզել...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Փաստ». «Հանրապետություն» կուսակցությունը տեղավորվում է «Նիկոլից ավելի Նիկոլ» տրամաբանության «ծիրում»
«Փաստ» թերթը գրում է. «Փետրվարի 1-ից մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի (մետրո, ավտոբուս, տրոլեյբուս) ուղեվարձի կտրուկ...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Ո՞վ կվճարի քաղաքացիների տուգանքը, եթե բոյկոտեն թանկացող տրանսպորտը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հին աշխատանքին է անցել. ակցիաներ, կոչեր թե` բոյկոտեք...
Աղբյուր` Panorama.am
09:12
Խոշոր հրդեհի հետևանքով մի քանի տոննա կիվիով բարձված «Scania» բեռնատարը վերածվել է մոխրակույտի
Հունվարի 20-ին, ժամը 02։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
09:12
Ճանապարհների վիճակը՝ ժամը 09։00-ի դրությամբ
Հունվարի 21-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:08
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Փաստ». Քաղաքացիների զգալի մասը պարզապես որոշել է բոյկոտել, ուղղակի հայտարարագիր չներկայացնել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հերթական «պատուհասն» է բերել Հայաստանի քաղաքացիների...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Ծանոթ-բարեկամով բանակից ազատվածների ցանկը համալրում է փոխնախարար Լենա Նանուշյանի որդին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանությունները վանկարկում են, որ բոլորը պետք է անցնեն պարտադիր զինվորական ծառայություն....
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». ՔՊ-ի Կապանի տարածքային խորհրդի ընտրությունը տեղի կունենա շուտով
«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 17-ին տեղի կունենա ՔՊ-ի Կապանի տարածքային խորհրդի ընտրությունը, որին, ըստ մեր...
Աղբյուր` Panorama.am
21:25
Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման հրամանը
Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել երկրի իշխանությունների՝ ընդամենը երկու սեռ ճանաչելու...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ` բավարար ձայներ չհավաքելու պատճառով
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Երիցյանն այս պահին ԱԱԾ-ում զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
21:00
Մակունցը մասնակցում է հանրապետական Դոալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ևս մասնակցում է ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը։ Վաշինգտոնում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}