Քաղաքական կամքի բացակայությունը փոխհատուցում եք ՓՄՁ-ների վրա. Զուրաբյան
ՀՀ Ազգային ժողովի նիստում «Շրջանառության մասին» օրենքի փաստաթղթավորման պարտադիր պահանջի կասեցման մասին դրույթի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց ուղղեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին, թե նախ կարո՞ղ է մոտավոր գնահատական տալ` ստվերի համամասնությունը ինչպիսին է, 20 տոկոսը ՓՄՁ-ներն են, ասենք, 80 տոկոսը խոշորը:
Նա նաև հետաքրքրվեց՝ եթե սա տարբերակ է ստվերից խոշորներին հանելու, ապա չեն կարծում, որ դրա համար շատ ավելի արդյունավետ մեխանիզմներ կան, որոնք պահանջում են քաղաքական կամք, օրինակ` մաքսային հսկողությունը շատ ավելի հստակ լինի, որ խոշորները իրենց շրջանառությունը չթաքցնեն:
Վարդան Այվազյանը պատասխանեց, որ միանշանակ շրջանառության 99 տոկոսը խոշորի մոտ է, և ստվերն էլ պետք է, բնականաբար, խոշորի մոտ լինի, սակայն իրենք մտադիր են ՓՄՁ-ների փաստաթղթավորումը որպես գործիք օգտագործել՝ ստվերը կրճատելու համար
«Ուղղակի խնդիր է, թե վերջիվերջո այդ մարդն իր ապրանքն ինչպես է իրացնում ապրանքը, մեր խնդիրն այն է, որ ինքը կարողանա հստակ աշխատել, ասում ենք՝ ընկեր ջան, արի հստակ ցույց տուր քո առևտուրը»,-ասաց Այվազյանը՝ չներկայացնելով փոքր և խոշոր բիզնեսի ստվերային համամասնության թվային ցուցանիշը :
Նա միայն նշեց, որ 2014թ-ին 34 հազար ՓՄՁ տնտեսվարող ցույց է տվել 2.7 մլն դրամի շրջանառություն:
Ինչ վերաբերում է մաքսային հսկողությանը, նշեց, որ այդ հսկողությունը կարգավորվել է: Ըստ նրա՝ գործընթացի հետաձգման նպատակը հստակ մեխանիզմի ձևավորումն է:
«Մենք նրանց ասում ենք՝ ֆիքսեք, որ խոշոր բիզնեսի բերած ապրանքները իմանանք»,- մանրամասնեց Այվազյանը:
Լևոն Զուրաբյանն էլ, արձագանքելով Այվազյանի պարզաբանմանը, ասաց. «Քաղաքական կամքի բացակայությունը փոխհատուցում եք ՓՄՁ-ների վրա ճնշումներով»:
Ըստ Վ.Այվազյանի` խոշորն իր ապրանքը իրացնում է մանրի միջոցով, այդ ապրանքը շղթայով գալիս հասնում է սպառողին, և օղակի ծայրից բռնելով՝ ուզում են հասնել խոշորին:
Հիշեցնենք, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծով նախատեսվում է շրջանառության հարկը 3,5%-ից նվազեցնել մինչև 1%-ի: Միևնույն ժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ:
Նախորդող հրապարակումներ՝
«Ձուկը պետք է բռնել ամբողջությամբ». Վահրամ Բաղդասարյան
«Պետք է անպայման քաղաքական «տանիքնե՞ր» փնտրեք». Ռուբիկ Հակոբյան
«Մեզ մոտ ռեֆորմների արդյունքում հարստանում են ռեֆորմ անողները». Արամ Մանուկյան
«ՓՄՁ-ներին դարձնում ենք քավության նոխազը». Հեղինե Բիշարյան
«Ասում են՝ ձուկը գլխից է հոտում, հիմա մենք խոսում ենք պոչի մասին». Հեղինե Բիշարյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները