Արցախի Հանրապետությունը` Վատիկանից հետո երկրորդը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը աշխարհի քրիստոնեա պետությունների շարքում երկրորդն է քրիստոնեա բնակչությամբ: Այս մասին գրում է «christiancountries.com» կայքը: «Քրիստոնեա պետություններ» վերնագրված նյութում նշվում է, որ քրիստոնեությունը Երկիր մոլորակի վրա համարվում է հիմնական կրոնը` երկրագնդի բնակչության 33%-ը, կամ 2.1 միլիորդ մարդ դավանում է քրիստոնեություն:
Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ տարբեր ազգեր ու ազգություններ քրիստոնեութուն ընդունել են պատմության տարբեր ժամանակահատվածներում, և առանձնահատուկ նշում է, որ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունել է Հայաստանը մեր թվարկությունից առաջ 301թ.-ին: Իսկ Հռոմեական կայսրությունը այն ընդունել է մթա 313թ.-ին:
Քրիստոնեա բնակչության քանակով Աշխարհում քրիստոնեա երկրների աղյուսակի առաջին տասնյակում են` Վատիկանը (100%), Արցախի Հանրապետությունը (99,9%), Էկվադորը (99.0%), Հայաստանը (98.7%), Հասարակածային Գվինեան (98.6%), Արևելյան Թիմորը (98.4%), Ամերիկյան Սամոան (98.3%), Մոլդովան (98.3%) Հունաստանը (98.0%) և Մալթան (98.0%):
Հարևան Վրաստանը իր քրիստոնեա բնակչությամբ զբաղեցնում է 56-րդ հորիզոնականը 88.6% քրիստոնեա բնակչությամբ, իսկ Ռուսաստանը` 95-րդ հորիզոնականը` 70.3%-ով:
120 քրիստոնեական երկրների աղյուսակը սահմանափակում է Էստոնիան իր 27.8% քրիստոնեա բնակչության քանակով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները