Ստամբուլի պատմական հայկական գերեզմանատան սեփականությունը վերադարձվել է հայ համայնքին
Թուրքիայի հայ համայնքը հաղթել է Ստամբուլի պատմական հայկական գերեզմանատան սեփականության համար օրինական պայքարը: Այս մասին հայտնում է Asbarez.com-ը` հղում կատարելով Daily Sabah թերթին:
Թուրքիայի Հիմնադրամների ընդհանուր խորհուրդը, որը վերահսկում է էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների ունեցվածքները, Շիշլի գերեզմանատան սեփականության փաստաթուղթը հանձնել է Հայկական Բեյօղլուի Երեք խորան եկեղեցու հիմնադրամին, որը սեփականության վկայականը ստանալու համար դեռ 2011 թվականին դիմել էր խորհրդին: Չորս տարի անց 41.950 քառ. մետր տարածքը հանձնվել է հայերին:
Գերեզմանատունը 19-րդ դարոմ Սուլթանի հրամանով տրվել էր հայ համայնքին, սակայն 1930-ականներին այն հանձնվեց Ստամբուլի քաղաքապետարանին, թեև հայ ընտանիքներին թույլատրվում էր իրենց հարազատներին հուղարկավորել այնտեղ:
Գերեզմանատանը գտնվում են տնտեսագետ, պրոֆեսոր Արման Մանուկյանի, կոմպոզիտոր Օնո Թունջի, Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Պերճ Թյուրքեր Քերեստեճյանի և այլ հայտնի մարդկանց շիրիմները:
Թեմային առնչվող`
Թե ինչպես Ստամբուլի դեմքը կերտած հայ ճարտարապետի շիրմաքարը մնաց առանց գերեզմանի
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում