Ադրբեջանցի պատգամավոր. Ադրբեջանում թմրամոլության խնդիրը մեծ ծավալների է հասել երիտասարդ աղջիկների շարքերում
Ադրբեջանի «Միասնական ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը հայտարարել է, որ Ադրբեջանում թմրամոլության խնդիրը մեծ ծավալներ է ընդունել` երիտասարդ աղջիկների շրջանում էլ ավելի տարածվելու պատճառով: Այս մասին հայտնում է ադրբեջանական Modern.az կայքը:
Ինչպես նշված է նյութում, նրա խոսքերով` ներկայումա Ադրբեջանի բանտարկյալների 30 տոկոսը թմրանյութ են օգտագործում:
«Թմրամոլը հանցագործ չէ, այլ հիվանդ է, իսկ քրեակատարողական հիմնարկներն էլ հիվանդանոց չեն: Բանտերը հիվանդներով լցնելն իմաստ չունի», -նկատել է նա:
Ըստ կայքի` Հասանգուլիևն ընդգծել է, որ Ադրբեջանի պատկան մարմիններն իրականում ձերբակալում են թմրամոլներին, սակայն ոչ երբեք այն կառույցների ղեկավարներին, որոնք համակարգում են թմրաբիզնեսը. վերջիններս պատասխանատվության չեն ենթարկվում:
Նրա կարծիքով` Ադրբեջանում վերջին շրջանում աճել է նաև գողության դեպքերի թիվը:
«Տարեց մարդկանց 3-5 մանաթի համար սպանողների թիվն էլ է ավելացել: Նմանատիպ գողությունները կատարում են հիմնականում թմրամոլները»,- եզրափակել է պատգամավորը:
Նյութեր թեմայի շուրջ`
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ. ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ 113 ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻՑ 37-Ն ԱՆՑՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՎ
Ադրբեջանում թմրամոլներ դառնում են դեռ դպրոցական հասակից
«Վիկիլիքս». Իրանից Ադրբեջան մեծ քանակով թմրանյութեր է ներմուծվում
Թմրանյութերի ներմուծումը Ադրբեջան մեծ ծավալների է հասնում
Աստրախանում թմրանյութերի մաքսանենգության համար Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել