Globaltrans-ը բիզնեսում ներգրավել է նոր գործընկերոջ՝ Ռուբեն Վարդանյանին
Globaltrans ընկերության համասեփականատերեր Նիկիտա Միշինը, Կոնստանտին Նիկոլաևը և Անդրեյ Ֆիլատովը նավթի և նավթամթերքի երկաթուղային փոխադրմամբ զբաղվող բիզնեսում ներգրավել են նոր գործընկերոջ՝ գործարար Ռուբեն Վարդանյանին:
Նրանք վաճառել են «Բալթտրանսսերվիս» ( БТС)) ՍՊԸ-ի 40 տոկոսը «Վարդանյան, Բրոյտման և գործընկերներ» ՍՊԸ-ին: Այդ մասին հայտնում է Վեդոմոստի գործակալությունը՝ հղում կատարելով գործարքի կողմերից մեկին մոտ կանգնած աղբյուրին:
Լուրը հաստատել են նաև «Վարդանյան, Բրոյտման և գործընկերներ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներից մեկը: Գործարքից հետո Globaltrans-ին մնացել է БТС-ի բաժնետոմսերի 60%-ը:
Գործարքի գնի վերաբերյալ առայժմ տեղեկություններ չկան, սակայն մասնագետները БТС-ի 40%-ը գնահատել են 7 մլրդ ռուբլի: