Ճոյտի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հ.Հակոբյանի պաշտպան Կարեն Սարդարյանը, լրագրողների հետ զրույցում նշել է, որ պաշտպանական կողմը համաձայն չի որոշման հետ. կալանքն անհիմն է և բողոքարկելու են Վերաքննիչ դատարան:
Ըստ Փաստինֆոյի պաշտպանը նաև հայտնել է, որ Հակոբ Հակոբյանն իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում, համաձայն չէ կալանվորման որոշման հետ:
Հակոբ Հակոբյանն ունի երկու պաշտպան, նրանք են՝ Կարեն Սարդարյանը և Աշոտ Ղազարյանը: Նրա խոսքով, մեղադրանքի ծավալը նույն էՙ ինչ որ նշվել է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով: Այսինքն, Հ. Հակոբյանը մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեջ, որի արդյունքում անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը հասցվել է խոշոր չափի վնաս, ինչպես նաև չարամտորեն խուսափել է հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց:
Նախորդող հրապարակումներ՝
Ճոյտի որդին պնդում է, որ իր հորն առաջադրված բոլոր մեղադրանքներն անօրինական են. «Ժողովուրդ»
Քննիչը, հնարավոր է, Ճոյտի նկարահանած ֆիլմն առգրավվելու որոշում կայացնի. «ՀԺ»
Քրեական գործի հարուցումը կապ ունի՞ Հակոբյանի նկարահանած ֆիլմի հետ. հարց ֆինանսների փոխնախարարին
Հակոբ Հակոբյանը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները