Հասան Ռոհանի. Իրանը ատոմային ռումբ ստեղծելու կարիք չունի
«Իրանը ատոմային ռումբ ստեղծելու կարիք չունի»,-այդ մասին Իրանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի նախագահը Սպահան կատարած այցի ընթացքում ժողովրդի հետ ունեցած հանդիպման ընթացքում, անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ ընթացող զարգացումներին, մասնավորապես նշել է. «Իրանը ատոմային ռումբ ստեղծելու կարիք չունի. Մենք միավորված, անձնուրաց և փառապանծ ժողովորդ ունենք, տեսա՞ք, ինչպես մեր երիտասարդները պատժամիջոցների ծանր պայմաններում կարողացան արբանյակ ուղարկել տիեզերք: Մենք հպարտանում ենք նանոտեխնոլոգիաների, միջուկային ոլորտում աշխատող մեր գիտնականներով»:
Հասան Ռոհանին, դիմելով աշխարհի գերտերություններին, հայտարարել է. «Մեզ ասում են, թե Իրանը ատոմային ռումբ չպետք է ստեղծի. դուք, որ ատոմային ռումբ ստեղծեցիք և տվեցիք Իսրայելին, արդյոք կարողացա՞ք ձեր կամ Իսրայելի անվտանգությունը ապահովել»: