Իրանը ձեռագործ գորգի արտահանումից 235 միլիոն դոլարի եկամուտ է ստացել
«2014թ. իրանական ձեռագործ գորգի արտահանման ծավալներն աճել են»,-այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի գորգերի ազգային կենտրոնի պատասխանատու Համիդ Քարեգարը:
Իրանցի պաշտոնյան Շիրազ քաղաքում ձեռագործ գորգերի ցուցահանդեսի բացման հանդիսության ժամանակ հայտարարել է, որ երկրից արտահանվող ձեռագործ գորգերի արժեքն իրանական ընթացիկ տարում 12 տոկոս աճ է արձանագրել:
ԻԻՀ գորգի ազգային կենտրոնի պատասխանատուի տեղեկացմամբ՝ Իրանից արտահանվել է 4500 ձեռագործ գորգ, որն ապահովել է 235 միլիոն դոլարի եկամուտ: