Ճոյտի որդին պնդում է, որ իր հորն առաջադրված բոլոր մեղադրանքներն անօրինական են. «Ժողովուրդ»
ՀՀԿ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի ձերբակալումը կապված է «Ուրախ և տխուր» ՍՊԸ-ի գործունեության հետ: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է Հակոբյանի որդին՝ Արմեն Հակոբյանը: Հիշեցնենք, որ ըստ ֆինանսների նախարարության նախկինում տարածած պաշտոնական հաղորդագրության՝ «Ուրախ և տխուր» ՍՊԸ-ի դեմ կազմված ակտի գումարը եղել է 428.5 միլիոն դրամ:
«Մենք հարկային այդ ակտը բողոքարկեցինք դատարանում, ու այդտեղից սկսեցին իրենց գործողությունները: Ամեն ինչ անում են, որ դատարանով չկարողանանք առաջ գնալ և մեր շահերը պաշտպանել: Գալիս էին, ՍՊԸ-ի աշխատակիցներին հարցնում էին՝ Հակոբյանը ձեր աշխատավարձերը տվել է, ճի՞շտ է, որ ձեզ ծեծում է: Բոլորին այդպես գնացել, տանը ահաբեկել են: Մարդիկ ասել են, որ Հակոբյանն իրենց լավ է վերաբերվում, աշխատավարձը ժամանակին տալիս է: Հիմա ես կոնկրետ չգիտեմ, թե քանի մեղադրանք են առաջադրել հայրիկիս, բայց բոլորը անօրինական են»,-ասել է Հակոբյանի որդին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները