
Ադրբեջանական կողմից գիշերը շարունակել են կրակել իրենց ուղղությամբ
Ադրբեջանական կողմից գիշերը շարունակել են կրակել իրենց Փարախլը և Ղուշչի Այրում գյուղերի ուղղությամբ: Այս մասին իր ֆեսբուքյան գրառման մեջ տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ նախօրեին՝ ժամը 22 անց 40 րոպեից սկսած, Տավուշի մարզի Բաղանիս և Շավարշավան բնակավայրերի դիմաց տեղակայված ադրբեջանական դիրքերից ադրբեջանական Փարախլի բնակավայրի ուղղությամբ վարվում է ինտենսիվ կրակ, հիմնականում լուսածրային փամփուշտներով:
Նախորդող հրապարակումներ՝
«Ադրբեջանական կողմը սադրանք է պատրաստում կրակելով սեփական գյուղերի վրա». Հովհաննիսյան