Քաղաքագետ. Հիմնադիր Խորհրդարանի քայլը քաղաքական ինքնասպանություն էր
Հիմնադիր Խորհրդարանի քայլը քաղաքական ինքնասպանություն էր: Անդրադառնալով Բերձորի դեպքերին` լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
«Հայության շրջանում միշտ եղել են մի քանի միավորող, կոնսոլիդացնող թեմաներ: Անկասկած, դրանց շարքում են Ցեղասպանության և ԼՂ անկախության ճանաչման խնդիրները: Այս առումով նորությունը համազգային հարցի միջոցով հակասություն ստեղծելու փորձն էր»,-ասաց Ալեքսանդր Մարկարովը:
Բանախոսն անիմաստն որակեց Հիմնադիր Խորհրդարանի «Հարյուրամյակը` առանց ռեժիմի» կարգախոսը:
«Հարյուրամյակը պետության մեջ է, իսկ ցանկացած պետություն պետք է ունենա վարչակարգ: Այս դեպքում դուրս է գալիս, որ մարդիկ պայքարում են ոչ թե գոյություն ունեցող վարչակարգի, այլ պետության դեմ: Հարյուրամյակը առանց վարչակարգի, նախևառաջ, նշանակում է պետությունը առանց վարչակարգի: Վարչակարգի բացակայությունը կարող է բերել քաղաքական քաոսի: Սակայն հասկանալի է, որ այս մարդիկ ունեն իրենց ուրույն մտածելակերպը, որի շրջանակներում նրանք փորձում են գրավել հասարակության ուշադրությունը»,- ասաց Մարկարովը:
«Մեզ մոտ կան քաղաքական հարցեր, որոնց դեմ դուրս գալը քաղաքական ինքնասպանություն է: Եթե մարդիկ ուզում են զբաղվել քաղաքական ինքնասպանությամբ դա արդեն իրենց խնդիրն է»,-ավելացրեց քաղաքագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները