Տավուշում վիրավորված զինվորի ողնաշարը վիրահատել են
Հունվարի 23-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերում վիրավորված զինծառայող Հովհաննես Ավանեսյանին ողնաշարն այսօր վիրահատել են: Այս մասին Panorama.am- ի թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոնական կայազորային հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Նշենք, որ սա զինվորի երրորդ վիրահատությունն է:
Ա.Ասատուրյանի խոսքերով` զինվորի ստացած վնասվածքները այնպիսին էր, որ ողնաշարի վիրահատությունն այլևս հնարավոր չէր հետաձգել. «Սպասեցինք այնքան ժամանակ, որ վիճակը համեմատաբար կայունանա, որից հետո վիրահատեցինք»,- ասաց հոսպիտալի ղեկավարը` հավելելով, որ Հովհաննես Ավանեսյանի վիճակը զգալիորեն կայունացել է, սակայն կյանքին սպառնացող վտանգը դեռևս կա:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին առավոտյան` ժամը 9:00-ի սահմաններում, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտ է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն հայկական կողմից զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը, իսկ զինծառայող Հովհաննես Ավանեսյանը ծանր վիրավորում է ստացել: Վնասվել է զինվորի թոքը, լյարդը, որովայնը, նրան վիրահատել են Բերդի հոսպիտալում, այնուհետև տեղափոխել են Երևանի Կենտրոնական կայազորային հոսպիտալ:
Նախորդող հրապարակումներ`
Վիրավոր զինծառայողին կրկին վիրահատել են՝ երկրորդական բարդություններից խուսափելու համար
«Եթե վիճակը չի վատացել, դա արդեն կարելի է դրական համարել». հոսպիտալի պետը` Տավուշում վիրավորած զինվորի առողջական վիճակի մասին
Տավուշում վիրավորված զինվորի վիճակն անփոփոխ է
Վիրավոր զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր կայուն. նրան Բերդից կտեղափոխեն Երևան
Տավուշում հակառակորդի գնդակից վիրավորված զինվորի վիճակը ծայրահեղ ծանր է
«Հայկական կողմը երկու զոհ ունի՝ ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների հարձակումից»
Դիվերսիայի փորձ՝ Տավուշում, կորուստներ չունենք. Ա. Հովհաննիսյան
Դիվերսիայի փորձ՝ Քարվաճառի ուղղությամբ. Հայկական կողմից կա զոհ և վիրավոր. ԼՂՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա