ԱՆ-ն կուսումնասիրի Անահիտ Բախշյանի բարձրացրած հարցը` կապված Տուլայից ժամանող բժիշկների հետ
Երկու օր առաջ Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը իր ֆեյբուքյան էջում գրել էր, որ փետրվարի 15-ից Երևանում վիրահատություններ են իրականացնելու Ռուսաստանի Տուլա քաղաքից ժամանող բժիշկներ, ովքեր մասնավորապես 1200 դոլարով վիրահատելու են մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների, այն դեպքում, երբ Հայաստանում նման վիրահատություններ անող հրաշալի բժիշկներ ունենք և այդ վիրահատությունները իրականացվում են պետպատվերով:
Ա.Բախշյանը նաև հայտնել էր, որ դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն, որտեղից տեղեկացրել էին, թե նա նման առաջարկ չեն ստացել վերոնշյալ բժիշկներից և նման թույլտվություն չի տրվել որևէ մեկին:
Panorama.am-ը այս հարցով դիմեց ՀՀ առողջապահության նախարարություն: Անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք կուսումնասիրեն Անահիտ Բախշյանի բարձրացրած հարցը և կփորձեն պարզել, թե որ բժշկական կենտրոնն է հրավիրել այս մասնագետներին, ինչ հիմքերով, և ինչ օրինական ճանապարհով են այս բժիշկները պատրաստվում մասնագիտական գործունեություն իրականացնել Հայաստանում:
«Այս բոլոր փաստերը մենք կուսումնասիրենք և համապատասխան հայտարարությամբ հանդես կգանք»,- ասաց Ս.Սողոմոնյանը:
Նախորդող հրապարակում`
Այդ վիրահատությունների ելքի համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրելու. Բախշյանը զգուշացնում է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները