«Հիմնադիր խորհրդարան». Բերձորի միջադեպի հետևանքով պատճառվել է մոտ 35 հազար դոլարի վնաս (տեսանյութ)
«Բերձորում ջարդուփշուր արված մեքենաների վարորդներն այսօր առավոտյան ցանկացել էին մեքենաները տեղակայել Հանրապետության հրապարակում, սակայն ոստիկաններն ապօրինի մեթոդներով թույլ չեն տվել, որպեսզի այդ մեքենաները կայանեն այստեղ»: Հանրապետության հրապարակում այսօր հրավիրած բացօթյա ասուլիսի ժամանակ ասաց «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը՝ նշելով, որ մեքենաները գտնվում են իրենց գրասենյակի դիմաց:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամները տեղեկացրել էին, որ ասուլիսի ժամանակ կցուցադրեն հունվարի 31-ի միջադեպից տուժածների վնասված ավտոմեքենաները:
Վարուժան Ավետիսյանն ասաց, որ առավոտյան ոստիկանությունը բերման է ենթարկել Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ Հայկ Գրիգորյանին և քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանին:
Բացօթյա ասուլիսի ընթացքում նա կոչով դիմեց Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի հայրենակիցներին՝ ֆինանսապես աջակցելու տուժածներին:
Նա տեղեկացրեց, որ միջադեպի հետևանքով վնասվել է 20 ավտոմեքենա և խլվել ու ոչնչացվել շարժման լրատվական կենտրոնի 3 տեսախցիկ. «Վնասի ընդհանուր չափը կազմում է մոտ 35 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար»:
Նախորդող հրապարակումներ՝
Քաղաքագետ. Հիմնադիր Խորհրդարանի քայլը քաղաքական ինքնասպանություն էր
Ս. Հացպանյան. Բերձորում կատարվածը մութ ուժերի հերթական սադրիչ գործողությունն է
Բռնություն կիրառելու որևէ տրամաբանություն չկա. Արամ Սարգասյան (տեսանյութ)Երթի հանդեպ կարելի էր ուղղակի լոյալ վերաբերմունք ցուցաբերել. Ա. Սեդրակյան (տեսանյութ)
Իրադարձությունների զարգացումը ունեցավ ոչ ցանկալի հետևանքներ. Բակո Սահակյան
ԼՂՀ ոստիկանություն. Ավտոերթի մի խումբ մասնակիցներ դիմել են հակաօրինական գործողությունների և շարունակել սադրանքները
«Միջադեպի վերաբերյալ մանրամասները ճշտվում են». ԼՂՀ ոստիկանությունը Նախախորհրդարանի անդամների վրա հարձակման մասին
Նախախորհրդարանի անդամ. Մենք հորդորում ենք ատելություն չսերմանել հայաստանցիների ու արցախցիների միջև
Ինձ համար ամենակարևորն այն է, որ հակառուսական տրամադրություններ են ստեղծվում. Իգոր Մուրադյան
Հիմնադիր խորհրդարանի տուժած անդամների վիճակը բարելավվում է. «Ո՞ւմ բողոքենք»
Մեզ ասացին՝ Արցախում պետք չէ քաղաքականությամբ զբաղվել. Ա. Ադամյան
«Խախտվել են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները». Զ. Փոստանջյանը նամակով դիմել է Արցախի նախագահին
«Ինչպե՞ս կարելի է ապրիլի քսանչորսը դարձնել ժողովրդի պառակտման առարկա». Սամվել Ֆարմանյան
Նիկոլ Փաշինյան. «Բերձորում տեղի ունեցածը հրեշավոր միջադեպ է»
Խնդրում եմ միջոցներ ձեռնարկել՝ քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ. Օմբուդսմեն
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում