Տարին լինելու է սակավաջուր և կառավարությունը համապատասխան քայլեր կիրականացնի. վարչապետ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործադիրի այսօրվա նիստում նշեց, որ ըստ կանխատեսումների` ընթացիկ տարին լինելու է սակավաջուր և ՀՀ կառավարությունը քայլեր է իրականացնելու, որպեսզի խնդրին լուծում տրվի:
«Կանխատեսողներն ապացուցում են, հիմնավորում, որ այս տարին լինելու է սակավաջուր: Մենք արդեն մեկ անգամ հավաքվել ենք պատկան մարմինների հետ, քննարկել գարնան նախապատրաստական աշխատանքների հարցը: Հանրապետության նախագահի հետ պայմանավորվել եմ, որպեսզի եկող շաբաթ կրկին հավաքվենք: Այս առումով նույնպես սուբսիդավորման խնդիրներ են առաջացել: Մեխանիկական ոռոգման հետ կապված հարցեր կան, որոնք իրենցից մոտ 3 միլիարդ դրամի խնդիր են առաջացնում»,-նշեց Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքերով` խնդիրը ՀՀ նախագահի հետ քննարկելուց հետո եկող շաբաթ որոշում կկայանացնեն, որպեսզի լուծվեն ոռոգման հետ կապված հարցերը:
Հարակից նորություններ`
Նիդերլանդներից հարկադիր վերադարձող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու կտրամադրի 1000 եվրո
Պաշտոնաթող նախագահին` ցկյանս գրասենյակ և գործող նախագահի աշխատավարձի 80 տոկոսի չափով կենսաթոշակ
Կառավարությունն այս տարի ևս Ռուսաստանից բարձրորակ սերմացու կներկրի
Այս տարի ևս դիզվառելիքը և պարարտանյութը կսուբսիդավորվի կառավարության կողմից