Տեր-Պետրոսյանը Ստեփան Դեմիրճյանին «արգելել» է մասնակցել Ծառուկյանի խորհրդաժողովին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը նախապես որոշած է եղել մասնակցել Գագիկ Ծառուկյանի խորհրդաժողովին և անգամ ԲՀԿ-ին տեղեկացրած է եղել: Սակայն Լևոն Տեր-Պետրոսյանը, տեղեկանալով այդ մասին, իր մոտ է հրավիրել Դեմիրճյանին և ուղիղ տեքստով ասել, որ ինքը նրա մասնակցությունն այդ ժողովին կդիտարկի որպես իր նկատմամբ վիրավորանք: Դրանից հետո Դեմիրճյանը հրաժարվել է մտադրությունից: Երեկ թերթի զանգին ի պատասխան, Ս. Դեմիրճյանն ասել է, որ չի մասնակցելու խորհրդաժողովին: Իսկ «ինչու» հարցին պատասխանելու փոխարեն ասել է. «Ես խոսելու ժամանակ չունեմ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին