Իրավապահ համակարգում շատերը դեմ են համաներում հայտարարելուն. «ՀԺ»
«Հայկական ժամանակ»-ի իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով ՀՀ-ում համաներում հայտարարելու սպասումները կարող են և չարդարանալ. իրավապահ համակարգում շատերը դեմ են նման որոշմանը:
Խնդիրն այն է, որ նախորդ համաներումներից հետո Հայաստանում քրեածին վիճակը էապես լարվել է, և բանտից ազատ արձակված բազմաթիվ մարդիկ մեկ շաբաթ, մեկ ամիս անց կրկին կալանավորվել են։ Ներկայում, երբ տնտեսական վիճակը բավականին բարդ է, ըստ որոշ մասնագետների, ազատ արձակվածների ադապտացման հնարավորությունները ավելի են նվազել և այս պայմաններում համաներման կիրառումը կարող է լրջորեն սրել քրեածին վիճակը ՀՀ-ում և բերել անցանկալի հետևանքների:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին