Կառավարությունը բանակցում է ՌԴ-ի հետ՝ գազի դիմաց ռուբլով վճարելու համար. «ՀԺ»
ՀՀ կառավարությունը փորձում է ռուսական կողմի հետ համաձայնության գալ Հայաստանին մատակարարվող գազի դիմաց վճարումները ռուբլով իրականացնելու շուրջ: Հայաստանը տարեկան ՌԴ-ին գազի դիմաց կանխիկով վճարում է 350-400 միլիոն դոլար:
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, այս հարցի շուրջ բանակցելու են ՀՀ և ՌԴ վարչապետներ Հ.Աբրահամյանն ու Դ.Մեդվեդևը առաջիկա հանդիպման ժամանակ (Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա է մեկնելու այսօր): Հույսերը, որ ռուսական կողմը կհամաձայնի գազի դիմաց վճարումները ամբողջությամբ ընդունել ռուբլով, չնչին են: Սակայն մեծ է հավանականությունը, որ գոնե կիսով չափ վճարումները կիրականացվեն ռուբլով: Խնդիրն այն է, որ իր հերթին Ռուսաստանը տարեկան մոտ 200 մլն դոլար է վճարում Հայաստանին 102-րդ ռազմաբազան մեր տարածքում տեղակայելու դիմաց: Ամենայն հավանականությամբ, կողմերը կհամաձայնեն, որպեսզի այդ 200 միլիոնը ՌԴ կառավարությունը հաշվանցի «Գազպրոմին», իսկ «Գազպրոմ Արմենիան» 102-րդ բազայի համար ուղարկվելիք 200 մլն դոլարը դրամով վճարի ՀՀ կառավարությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան