Իրանի ԱԳ նախարարի դիրքորոշումը երկրում իրականացվող մահապատիժների վերաբերյալ
«Իրանը թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող անձնանց նկատմամբ խիստ պատժաչափ է սահմանում»,-այդ մասին իրանական «Ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը Տանզանիա կատարած այցի ընթացքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «BBC»-ի թղթակցի այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Իրանում իրականացվող պատժամիջոցներին, մասնավորապես պատասխանել է. «Իրանում մահապատիժը մեծամասամբ կիրառվում է թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող անձանց նկատմամբ: Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում հազարավոր իրանցի զինվորներ են նահատակվել, այդ առումով էլ թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող անձնանց նկատմամբ խիստ պատժաչափ է սահմանվել»:
Հիշեցնենք, որ վերջերս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին ներկայացրած զեկույցում, անդրադառնալով Իրանում մարդու իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես նշել է. «Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին չի կարողացել կատարել նախընտրական խոստումը, այն է՝ առաջընթաց արձանագրել խոսքի ազատության ոլորտում: Ինչպես օնլայն, այնպես էլ տպագիր մամուլի գործունեությունը սահմանափակված է: Մահապատիժների թիվն ավելացել է, որոնց մեծ մասը բաժին է ընկնում թմրանյութերի հետ կապված գործերին: