Ռոնալդուն ճանաչվել է անգլիական Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ֆուտբոլիստ
«Ռեալի» պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է անգլիական Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ՝ սկսած նրա հիմնադրման ժամանակներից (1992 թ.): Այս մասին հայտնում է «Daily Mail»-ը:
Ֆուտբոլիստը հաղթել է ձայների մեծ առավելությամբ՝ շրջանցելով այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Տյերի Անրին, Ռայան Գիգզը, Ալան Շիրերն ու մյուսները:
Քրիշտիանուն Անգլիայում խաղացել է 2003-2009 թթ., «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: 3-ական անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն, տիրել Անգլիայի գավաթին ու Սուպերգավաթին, 2 անգամ հաղթել է Լիգայի գավաթի խաղարկությունում, 2007-2008 թթ. մրցաշրջանում՝ Չեմպիոնների լիգայում, 2008 թ.՝ աշխարհի ակումբային առաջնությունում: Նույն 2008 թ. նա ստացել է «Ոսկե գնդակն» ու «Ոսկե խաղակոշիկը»:
Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստը՝ երկրպագուների վարկածով
1. Քրիշտիանու «Ռոնալդու» («Մանչեսթեր Յունայթեդ»)-177 ձայն
2. Տյերի Անրի («Արսենալ»)-133
3. Ռայան Գիգզ («Մանչեսթեր Յունայթեդ»)-95
4. Ալան Շիրեր («Բլեքբեռն», «Նյուքասլ»)-92
5. Էրիկ Կանտոնա («Մանչեսթեր Յունայթեդ»)-89
6. Սթիվեն Ջերարդ («Լիվերպուլ»)-77
7. Դենիս Բերգկամպ («Արսենալ»)-40
8. Ջանֆրանկո Ձոլա («Չելսի»)-24
9. Ռոյ Քին («Նոթինգհեմ Ֆորեսթ», «Մանչեսթեր Յունայթեդ»)-14
10. Պատրիկ Վիեյրա («Արսենալ», «Մանչեսթեր Սիթի»)-6
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում