Սարգիս Հովսեփյան. «Ամեն ինչ կանենք, որպեսզի հաջող հանդես գանք այս խմբում»
Այսօր ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն ընդգրկվեց «E» խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Դանիայի, Ռումինիայի, Ուելսի, Բուլղարիայի և Լյուքսեմբուրգի հավաքականները:
«Բավական հետաքրքիր խումբ է, որտեղ կան ինչպես ֆուտբոլային լավ ավանդույթներով հավաքականներ, այնպես էլ, օրինակ, Լյուքսեմբուրգի թիմը: Սակայն, մեր փորձից ելնելով, արդեն գիտենք, որ հավաքականների մակարդակով թույլ մրցակիցներ չեն լինում: Հետևաբար, թիմը պետք է բոլոր մրցակիցների հետ խաղերում տրամադրվի նույն կերպ, անկախ նրանից՝ հանդիպում է Դանիա՞յի, թե՞ Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ: Բնականաբար, ամեն ինչ կանենք, որպեսզի հաջող հանդես գանք այս խմբում, իսկ մեր հետագա ծրագրերն արդեն պարզ կդառնան խաղացանկն իմանալուց հետո»,- վիճակահանության արդյունքների վերաբերյալ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի խոսքերը մեջբերել է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները