Կառավարությունն այս տարի ևս Ռուսաստանից բարձրորակ սերմացու կներկրի
Գարնանացան աշխատանքների ընթացքում սերմնացուների նկատմամբ պահանջարկը բավարարելու նպատակով Ռուսաստանից կներկրվի 1013 տոննա գարնանացան գարու առաջին վերարտադրության, 5 տոննա եգիպտացորենի, 59 տոննա առվույտի և 247 տոննա կորնգանի սերմնացու, իսկ տեղական սերմարտադրողներից՝ 120 տոննա վերարտադրության գարնանացան գարու սերմնացու: Այդ մասին որոշման նախագիծն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գյուղատնտեսության նախարարին հանձնարարեց ծրագրի իրականացումը պահել վերահսկողության տակ, որպեսզի սերմացուն ժամանակին ներմուծվի և տրամադրվի գյուղացիներին:
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտնեց, որ դեռևս ունեն չսպառված սերմնացու, բայց ներկրման աշխատանքները սկսել են և որևէ խնդիր չունեն:
«Ժամանակին աշխատանքները կավարտվեն»,- վստահեցրեց նախարարը:
Նա նաև նշեց, որ ծրագրով նախատեսվում է հողօգտագործողներին սերմացուն տրամադրել շուկայականից 50 տոկոս ցածր գնով, ինչի արդյունքում կբարձրանա պահանջարկի նկատմամբ բավարարվածության մակարդակը, կավելանան ցանքատարածությունները:
Թեմային առնչվող հրապակումներ`
Գյուղատնտեսության նախարարությունը պատասխանում է ֆերմերների բարձրացրած հարցերին
Էլիտար սերմացուից տուժած ֆերմերների բողոքը դեռ շարունակվում է
«Այս խմորը դեռ շատ ջուր կտանի». Հրաչ Բերբերյանը` «էլիտար» սերմացուի մասին
Էլիտար ցորենի անհավանական արկածները` միայն Հայաստանում