Արմեն Ղահրամանյանը նշանակվել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել գեներալ-լեյտենանտ Մարտին Նազարի Կարապետյանին ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի պաշտոնից ազատելու մասին:
Նախորդող հրապարակումներ՝
Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
4 զինվորի մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանական դրդումներով համածառայակցին սպանելու համար
Զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվել է 4 անձ
Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողին մի խումբ անձանց կողմից սպանելու դեպքի առթիվ
ՀՀ ՊՆ. Երևանի զորամասերից մեկում պարանով կախված վիճակում զինվոր է հայտնաբերվել