Չինաստանում հրդեհի պատճառով 17 մարդ է զոհվել
Առվազն 17 մարդ է զոհվել Չինաստանի հարավում գտնվող Գունադոնգ նահանգում բռնկված հրդեհի հետևանքով։ Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։
Հաղորդագրության համաձայն, հրդեհը բռնկվել է մեծածախ շուկայի պահեստի շենքում։ Այն մեկուսացնելու համար հրշեջ ծառայություններից պահանջվել է շուրջ վեց ժամ։ Հրդեհի բռնկման պատճառներն այժմ ուսումնասիրվում են։
«Ասոշիեյթիդ Պրես» գործակալությունն, իր հերթին, հայտնում է, թե հրշեջներին հաջողվել է շենքում արգելափակված տասը անձանցից դուրս բերել հինգին։ Փրկարարական գործողությանը մասնակցել է 270 հրշեջ, որոնցից չորսը վնասվածքներ է ստացել մասնագիտական պարտականությունները կատարելիս։