ԵՄ-ն Թուրքիայի հետ նոր ռազմավարական էներգետիկ դաշինք կկնքի
Կլիմայի և էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Միգել Արիաս Կանյետեն ընդգծել է, որ Թուրքիան ապագայում գազի տրանզիտի առանցքային երթուղի է լինելու: Այս մասին գրում է «Ռիա նովոստի» գործակալությունը:
Կանյետեն գտնում է, որ ԵՄ-ին անհրաժեշտ է նոր ռազմավարական դաշինք Թուրքիայի հետ էներգետիկայի ոլորտում, քանի որ այն ապագայում կդառնա գազի առանցքային տարանցիկ փոխադրող երկիր:
Ըստ աղբյուրի՝ ՌԴ-ն հայտնել է, որ ապագայում կապույտ վառելիքն Ուկրաինայի տարածքով չի տեղափոխի, այլ կփոխանցի Թուրքիայի և Հունաստանի սահմաններով: