Մեդվեդև. ԵՏՄ-ն նոր հնարավորություններ է ստեղծում տնտեսության համար
Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական կայուն և հավասարակշռված զարգացման համար նոր հնարավորություններ է ստեղծում: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
«Հունվարի 1-ից մեր միությունը սկսեց իր աշխատանքները: Այն նոր հնարավորություններ է ստեղծում մեր տնտեսությունների կայուն և հավասարակշռված զարգացման համար: Հուսով ենք, որ բիզնեսը կսկսի աշխատել ունիվերսալ կանոններով: Պայմաններ կստեղծվեն առևտրային և ներդրումային հոսքերի ըդլայնման համար»,- ասել է Մեդվեդևը` ելույթ ունենալով ԵՏՄ-ի միջկառավարական խորհրդի նիստին:
ՌԴ վարչապետը նաև նշել է, որ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում նախատեսվում է մի շարք որոշումներ ընդունել: Վերջինս հավելել է, որ հանդիպումները նույնպես ավելի հաճախ են դառնալու:
Մեդվեդևի խոսքով, խորհրդի նիստի արդյունքում ընդունված որոշումները պետք է կրեն կիրառական և շահավետ բնույթ` այդ կերպ նպաստելով անդամ երկրների միջև առևտրային կապերի ընդլայնմանը: