Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները հոգեբանի խիստ կարիք ունեն
Ադրբեջանի զինված ուժերում բժիշկ-հոգեբանների խիստ կարիք կա: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը բժիշկ-հոգեբանների խմբեր է ներգրավում անգամ լայնամասշտաբ զորավարժություններին: Այս մասին հայտնում է ադրբեջանական Moderator.az լրատվական կայքը` հղում անելով ԱՊԱ լրատվական գործակալությանը:
Ինչպես նշվում է նյութում, թեմայի առնչությամբ ԱՊԱ-ն հարցում է ուղարկել Ադրբեջանի ՊՆ-ն: Գերատեսչության մամուլի ծառայությունն արձագանքել է` շեշտելով, որ անցկացվող լայնամասշտաբ զորավարժությունների ժամանակ «անձնակազմի հոգեբանական վերականգնման նպատակով» զորավարժարաններում Հոգեբանական օգնության ու վերականգնման կետեր են ստեղծվել, որտեղ զինծառայողներին ընդունում են հոգեբաններ ու հոգեթերապևտներ:
Ինչպես ասվում է նյութում, զորավարժությունների ընթացքում հոգեբանական տրավմա ստացած զինծառայողներին ուղեկցում են այդ կետեր, օգնություն ստանալուց հետո նրանք կրկին վերադառնում են վարժանքների:
Ադրբեջանի ՊՆ-ի փոխանցմամբ` արդեն երկրորդ անգամ է, որ Ադրբեջանի ԶՈւ լայնամասշտաբ զորավարժությունների ժամանակ Հոգեբանական օգնության ու վերականգման կետեր են ստեղծվում, գրում է կայքը:
Նյութեր թեմայի շուրջ`
Ադրբեջան. Մարդասպան զինծառայողը ձերբակալվել է
Ադրբեջան. զինծառայողը զենքի հետ վարման կանոնների խախտման հետևանքով մահացել է
Ադրբեջան. Ծեծկռտուք` զինծառայողների ու քաղաքացիական անձանց միջև
Ադրբեջան. Հրամանատարի հրամանով` զինծառայողը խախտել է զինվորական երդումը